Նոյեմբերի 20-ին Նոր Մոսկվայի տարածքում` Խովանի գերեզմանատանը, մահացած է հայտնաբերվել 54-ամյա գործարար Սերգեյ Դադայանը: Տղամարդու մարմինը հայտնաբերվել է առավոտյան մոտ ժամը 11:00-ին գերեզմանատան մուտքի մոտ կայանած ավտոմեքենայում: Այս մասին գրում է Lifenews.ru-ն:
Սպանվածին գտել են Nissan Tean մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստարանին: Պարզվել է, որ Սերգեյ Դադայանը մահացել է կրծքի հրազենային վնասվածքից:
Միջադեպի հանգամանքները պարզաբանվում են: Հետախուզվում են հանցագործության մասնակիցները: