Մեծ Բրիտանիայում սկանդալ է բարձրացել, որի կենտրոնում է հայտնվել Լոնդոնի արևելքում գտնվող անգլիկան եկեղեցուն պատկանող միջնակարգ դպրոցներից մեկը: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Ըստ վերահսկիչ մարմինների` այդ դպրոցում սովորողները կարող էին «հայտնվել արմատական իսլամիստների քարոզիչների ազդեցության ներքո»: Մասնավորապես, խոսքը 6-րդ դասարանի աշակերտների մասին է, որոնց համար բացվել է, այսպես կոչված, «իսլամական շրջանակը»:
Սոցկայքերից մեկում այդ միավորման էջին վերահսկիչ հանձնաժողովի անդամները հայտնաբերել են «ծայրահեղականորեն տրամադրված անձանց հետ» նամակագրություն, որից հետո որոշում է ընդունվել սկսել պաշտոնական ստուգումները: