Մինսկում զարմացած են, որ «Միսս աշխարհ-2014» գեղեցկության մրցույթում հաղթող Մարինա Ալեքսեյչիկին Բելառուսի ներկայացուցիչ են համարում, գրում է Rosbalt-ը:
«Մեզ սովորաբար դիմում են նմանատիպ մրցույթների կազմակերպիչները`մասնակից ներկայացնելու խնդրանքով: Իսկ այդ կազմակերպիչները մեզ ընդհանրապես չեն դիմել»,-ասել է Բելառուսում գեղեցկության ազգային մրցույթներ անցկացնող Յուլյա Դուբովսկայան:
Նրա խոսքերով` Բելառուսի գեղեցկության ազգային մրցույթների կազմակերպիչներն առաջին անգամ են լսում Ալեքսեյչիկի մասին:
«Մենք այդ աղջկան չենք ճանաչում, մենք նույնիսկ չգիտեինք, որ նման մրցույթ պետք է տեղի ունենա»,- ասել է Դուբովսկայան: