Անցած ամռանը հայտնի է դարձել, որ ոսկերչական Endless Jewelry բրենդը և Ջենիֆեր Լոպեսը երկարատև համագործակցության պայմանագիր են կնքել: Եվ այժմ մենք վերջապես կարող ենք տեսնել ոսկերչական բրենդի և երգչուհու աշխատանքի արդյունքը, ինչպես նաև հավաքածուի գովազդային արշավի առաջին լուսանկարը, գրում է Spletnik.ru-ն:
Հավաքածուի դեմքը հենց ինքը՝ Ջենիֆեր Լոպեսն է դարձել:
«Endless Jewelry-ի հետ իմ էքսկլյուզիվ հավաքածուն զվարճալի և էլեգանտ տեսք ունի: Յուրաքանչյուր կին դրանցով կարող է ընդգծել իր անհատականությունը: Այս զարդերը կանանց կհիշեցնեն այն մասին, որ նրանք գեղեցիկ են և յուրահատուկ»,- ասել է նա:
Ընկերության գլխավոր տնօրեն Էսպեր Նիլսենը նույնպես հիացած է երգչուհու հետ համագործակցությամբ:
«Մենք կանանց հնարավորություն ենք տալիս արտահայտել սեփական ոճը՝ թույլ տալով համադրել ոսկերչական իրերը, որպեսզի նրանք առանձնանան ամբոխից: Մենք հպարտ ենք և ուրախ Լոպեսի հետ երկարատև համագործակցության համար»: