Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է թիմի հարձակվող Ուեյն Ռունիի մասին, հաղորդում է ESPN-ը:
«Ռունին ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով կարողացել է հատել 100-ի սահմանը: Նրա տղաները հպարտ են իրենց հորով:
Շնորհավորել եմ Ռունիին, սակայն հիմա նա պետք է գոլի հեղինակ դառնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում»,- հայտարարել է հոլանդացի մասնագետը: