Գիտնականները պարզել են տղամարդկանց ոչ ավանդական սեռական կողմնորոշման պատճառը, գրում է Svit24.net-ը:
409 միասեռական զույգերից վերցվել են ԴՆԹ, արյան և թքի անալիզներ: Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց սեռական կողմնորոշման համար պատասխանատու գեները գտնվում են X քրոմոսոմում և 8-րդ քրոմոսումում:
Հետևաբար, միասեռականների և ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց ԴՆԹ-ները շատ տարբերություններ ունեն: Այդ պատճառով էլ գիտնականներն ասում են, որ մարդն ինքնուրույն չի ընտրում սեռական կողմնորոշումը, այլ այն «գալիս է» գենետիկորեն: