Բոսթոնում բնակվող 22-ամյա ուսանողուհի Ադել Լարան երգչուհի Ռիհաննայի նմանակն է: Այս մասին գրում է Mail Online-ը:
Անծանոթները աղջկան աշխատանքից տուն են ուղեկցում, իսկ ընկերությունները պատրաստ են հազարավոր դոլարներ վճարել իրենց արտադրանքը գովազդելու համար: Անդելն ասում է, որ գովազդային պայմանագրերի միջոցով ինքն արդեն 20 000 դոլար է վաստակել:
Աղջկա խոսքերով` երբ ինքը գիտակցեց, որ գրեթե ամեն օր իրեն Ռիհաննայի հետ են համեմատում, որոշեց հրաժարվել իր աշխատանքից և սկսել աստղի նմանակի կարիերան:
Անդելին Ռիհաննայի հետ առաջին անգամ նմանեցրել են նրա քոլեջի ընկերները 15 տարեկանում: