Անգլիացի դերասանուհի Կիրա Նայթլին հղի է, հաղորդում են բրիտանական և ամերիկյան ԶԼՄ-ները: Այս մասին է գրում Viva.ua-ը:
Այսպիսի եզրահանգման են եկել լրագրողները, ովքեր Նյու Յորքի փողոցներից մեկում ջինսե կոմբինեզոնի տակ նկատել են դերասանուհու կլորացած փորիկը: Ավելորդ նիհարության համար մշտապես քննադատված Կիրայի հագուստի տակից հստակ երևում է նրա փորը:
Հիշեցնենք, որ Կիրան և նրա ամուսինը՝ անգլիացի երաժիշտ Ջեյմս Ռայթոնը, չեն թաքցնում, որ երազում են երեխա ունենալ: