Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Ռուսները հեռվից նայում են երկու աքլորների մարտը․ Realpolitik Աղասի Ենոքյանի հետ

«Առաջին լրատվական» Realpolitik հաղորդաշարի հյուրն է  Քաղաքական  և  միջազգային  հետազոտությունների հայկական  կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Փարիզում նախագահների և համանախագահների հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն ու Ալիևը մեծ ընդմիջումից հետո կարողացան դեմ առ դեմ 40 րոպեանոց հանդիպում ունենալ: Այսօր այսպիսի իրավիճակ է, երբ Հայաստանի ու Ղարաբաղի զնված ուժերի ուսումնավարժանքի ընթացքում խոցվել է հայկական ուղղաթիռ: Արդյո՞ք դիվանագիտական բոլոր միջոցները սպառվում են այլևս և նույնիսկ այնպիսի հանդիպումները, որոնք պաշտոնական ու միջազգային մակարդակով բնութագրվում են որպես հաջողված, երբեմն նույնիսկ աննխադեպ, բայց գալիս հանգում են բոլորովին այլ զարգացումների: Ի՞նչ կարող ենք արձանագրել այսօր:

Ես կարծում եմ՝ ուղղաթիռի հետ կապված խնդրում կային ռազմատեխնիկական խնդիրներ, որի պատճառով տեղի ունեցավ այս աղետը, ինչպես նաև քաղաքական բացթողումներ, ընդ որում՝ և Հայաստանի, և Ադրբեջանի կողմից: Փաստորեն, ստեղծվեց մի իրավիճակ, որը էապես կարող էր նպաստել կոնֆլիկտի սրմանը: Դա նախ և առաջ պայմանավորված էր լայնամասշտաբ ուսումնական հավաքով, ռազմական զորավարժություններով. ըստ պաշտոնական տեղեկությունների՝ մասնակցում էր 47 հազար զինծառայող, իսկ դա արդեն հսկայական թիվ է: Դա մեր բանակի հայտարարած պաշտոնական թվի 80%-ն է կազմում: Այդքան մեծ կոնցենտրացիա Ադրբեջանի հետ սահմանին, բնականաբար, այն հրացանն էր, որ պատից կախված էր ու պետք է կրակեր:

Բայց սա պատասխան է թուրք-ադրբեջանական, թուրք-վրաց-ադրբեջանական՝ Նախիջևանում՝ մեր սահմանի մոտ արված զորավարժություններին, ռազմավական գործընկերության հայտարարություններին:

Դե թող ռուսներին էլ բերեին այս զորավարժություններին, որ մենք էլ մեր ռազմավարական գործընկերների հետ լինեինք: Նրանք մեր շքերթներին են մասնակցում, իսկ զոհեր տալու տեղը մենք գնում ենք միայնակ:

Ես կարծում եմ, իհարկե, որ այստեղ որոշակի խորհուրդներ եղան Ռուսաստանից՝ զորավարժություններ անելու, ակտիվ լինելու վերաբերյալ: Այս ամեն ինչը հանդարտ շարունակություն չի ունենա, բնականաբար, հայկական կողմից կլինի պատասխան, պատասխանին միգուցե հաջորդի մեկ այլ պատասխան, և սա կարող է բերել կոնֆլիկտի խիստ սրման:

Իսկ բանակցությունները կարծես թե ֆոնային են: Բանակցություններում առաջադրված այդ առաջընթացը, որի մասին այդքան տարփողում են, ընդամենը նրանով է, որ հնարավորություն եղավ դեմ առ դեմ հանդիպման համար: Ավելի լուրջ առաջընթաց չկա: Մի պարզ խնդիր, որի մասին անընդհատ խոսում են, այն զուտ տեխնիկական է և որևէ նշանակություն չունի, ռազմաճակատի գծից դիպուկահարներին ետ կանչելու պարզ հարցում նույնիսկ հաջողություն չի արձանագրվել: Իրական առաջընթաց մենք կարծես թե չենք տեսել:

Ռուսաստանին ինչո՞ւ էին պետք այս զորավարժությունները:

Պետք էր մի քան առումներով: Նախ՝ Ուկրաինայում սպասվող սրմանը զուգընթաց սրում նաև այստեղ: Այստեղ սրումը բավականին հեշտ է ռուսների համար, քան Ուկրաինայում, որովհետև այստեղ իրենք չեն մասնակցում: Պարզապես հեռվից նայում են երկու աքլորների մարտը:

 

Աղասի Ենոքյանի հետ զրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում