Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

«Էդ էր պակաս». Լիլիթը չի ընդունում, որ ինքն իր դեմքը ճանկռել է՝ հարևանուհուն սուտ մեղադրելու համար

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է Լիլիթ Հ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Լիլիթը շահադիտական դրդումներով՝ իր հետ հանրակացարանային տիպի շենքի նույն հարթակում ապրող Նաիրա Պ.-ից գումար ստանալու նպատակով և մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով՝ ածելիով իր դաստակը կտրել,եղունգներով դեմքը ճանկռել է ու հանցագործության մասին սուտ հաղորդում է տվել ոստիկանությունում, թե 2013 թվականի դեկտեմբերի 14-ին Նաիրա Պ.-ն ու նրա դուստրը վիճաբանության ժամանակ հարվածներ են հասցրել իրեն ու պատճառել մարմնական վնասվածքներ:

Լիլիթին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով:

Լիլիթի խնամքին է մինչև երեք տարեկան մանկահասակ երեխան: Բացի դրանից, Լիլիթը մի քանի օրից կմայրանա՝ նա հղի է, իր խոսքերով՝ երեխան ծնվելու է դեկտեմբերին:

Լիլիթը մանկատանն է մեծացել՝ այդպես ասացին այս գործով տուժող Նաիրան, ինչպես նաև հենց իր՝ Լիլիթի քույրը, ով Լիլիթի հակառակորդի «բանակից» է: Լիլիթն ու այդ քույրը նույն մորից ու տարբեր հայրերից են:

Դատարանում Լիլիթի կողքին էր ու ակտիվորեն Լիլիթին պաշտպանում էր նրա հարազատ քույրը:

Լիլիթի հետ էր ու ակտիվությամբ աչքի էր ընկնում նաև նրա փաստական ամուսինը, ով ասաց, թե ինքը Լիլիթի երեխաների հայրն է:

Լիլիթն ասաց, թե իրեն մեղավոր չի ճանաչում, ինքը սուտ մատնություն չի կատարել, ինքն իրեն վնասվածքներ չի հասցրել. «Էդ էր պակաս էս սիրուն էրեսս ուրիշի պատճառով ճանկռեի ու վնասեի: Տենց բան չի եղել: Վնասվածքներն ինձ պատճառել են հետս կռվելու ընթացքում»:

«Հնարավոր ա՞, որ մարդիկ կռվեն ու իրար վնասվածք չհասցնեն, ասեք՝ հնարավոր ա՞… Իսկ տուժողն ու նրա աղջիկը կռվել են Լիլիթի հետ…»,- տաքացած վրա բերեց Լիլիթի փաստական ամուսինը:

Այս գործով տուժող և ամբաստանվող կողմերի փոխադարձ հակակրանքը դատարանի դահլիճից դուրս էլ ակնբախ էր: Փոխադարձ վիրավորանքները հնչում էին անգամ դատարանի տիրույթում, ուրեմն շենքի իրենց հարթակում բախումները կարող են և շատ ավելի բուռն լինել:

Տուժողն ու ամբաստանյալը բնակվում են Երևանի Թբիլիսյան խճուղու 3/2 հանրակացարանային տիպի շենքի նույն հարթակում: Նրանց սենյակների դռները կողք կողքի են:

Տուժող կինը մեր զրույցի ժամանակ ասաց, թե այրի է, երեք չափահաս երեխաների մայր: Որդին ու դուստրերից մեկը պայմանագրային զինծառայողներ են: Հանրակացարանում են հայտնվել այն բանից հետո, երբ պարտքերի պատճառով ու ամուսնու մահից հետո ստիպված են եղել վաճառել իրենց բնակարանը:

Տուժողն ասաց, թե Լիլիթի սենյակ բազմաթիվ տղամարդիկ են այցելում, ովքեր երբեմն դռները շփոթում ու իր սենյակի դուռն են թակում:

Ահա մի այդպիսի թակոցից հետո էլ, երբ ինքը Լիլիթին զգուշացրել է, որ իր տանը աղջիկներ են ապրում, կարիք չկա, որ ուրիշի հյուրերը իրենց դուռը թակեն, իր ու Լիլիթի միջև վեճ է եղել: Լիլիթը հայհոյել, վիրավորել է իրեն ու դստերը, ապա սուտ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Որ Լիլիթը Նաիրային սուտ մեղադրել է իրեն վնասվածքներ հասցնելու համար՝ Նաիրան, իր ասելով՝ իմացել է Լիլիթի խորթ քրոջից, ով փորձել է ամոթանք տալ, կարգի հրավիրել քրոջը, բայց ծեծվել է նրա ու նրա սենյակում գտնվողների կողմից:

Հիմա Լիլիթի խորթ քույրը գործով վկա է, վկայություն է տվել ու երևի դատարանում էլ վկայություն է տալու քրոջ դեմ, չնայած Սահմանադրությունը նրան հնարավորություն է տալիս քրոջ դեմ ցուցմունք չտալ…

Լիլիթը իր խորթ քրոջ այսպիսի «կողմնորոշումը» բացատրում է նրանով, որ տուժող Նաիրան նրան տարբեր խոստումներ ու փող է տվել, նրա համար խմիչք է գնել ու գրավել է իր կողմը:

Մեր զրույցում Լիլիթն ասաց, թե տուժող Նաիրայից գումար ստանալու ակնկալիք ունենալ չէր կարող, որովհետև Նաիրայի ապրելակերպը շատ վատն է, նրա սենյակում անգամ սեղան չկա, որ վրան հաց ուտի. «Սեղան չունեցող մարդուց ես ի՞նչ սպասելիք պիտի ունենայի»:

Լիլիթի փաստական ամուսինն էլ տաքացած պնդում էր, թե բավական է տեսնել իրենց սենյակն ու տուժողի սենյակը, ու միանգամից պարզ կդառնա, թե ով է ճիշտ և ով՝ սխալ:

«Ես ոչ մի անգամ դատված չեմ եղել, իսկ տուժողը մի քանի անգամ դատվել ա… Ի՞նչ կարելի ա սպասել նրանից, նա խաբելու մեծ փորձ ունի…»,- ասաց Լիլիթը:

Տուժող Նաիրան մեր զրույցի ժամանակ ցույց տվեց մի դիմումի պատճենը, որը, նրա ասելով՝ ստորագրել են իրենց շենքի բնակիչները: Պատճենի տակ առկա էր վեց ստորագրություն, որոնցից մեկը տուժողինն էր:

Դիմումն ուղղված էր Արաբկիրի ոստիկանության պետին: Դիմումատուն կամ դիմումատուները նշել են, թե Լիլիթի ու նրա փաստական ամուսնու սենյակում ամեն գիշեր տարբեր տղամարդիկ ու կանայք են հավաքվում, գինարբուքներ են կազմակերպում ու խանգարում են իրենց անդորրը:

Դիմումի մեջ նշել են նաև, թե Լիլիթը փնթի է, ընդհանուր կոմունալ հարմարությունները դիտավորյալ կեղտոտում է, ստեղծում է «հակասանիտարական վիճակ. երևի իրենք հաճույք են ստանում այդ իրավիճակից ու մեզ հունից հանելուց»:

Ըստ դիմումի՝ եթե փորձում են Լիլիթին ու նրա փաստական ամուսնուն դիտողություն անել նրանց վարքի ու մաքրության վերաբերյալ, «մի այլ կարգի հայացքի, պատասխանի, մինչև անգամ տարբեր բնույթի հայհոյանքների են արժանանում»:

Լիլիթն իր հերթին պնդեց, թե ինքը բոլորովին խմիչք չի օգտագործում, իր սենյակում գինարբուքներ չեն լինում, տուժողը ճիշտ չի ասում:

«Ո՞նց էղավ, որ էս գործը շուռ եկավ իմ դեմ, ես չեմ հասկանում: Ես մեղավոր չեմ: Իսկ եթե ինձ կդատեն, ուրեմն օրենք չկա»,- ասաց առնվազն ութ ամսական հղի կինը:

«Դատարանում ամեն բան կպարզվի»,- վերջում ասաց տուժողը:

Նա տեղեկացրեց նաև, թե նոր հաղորդում է տվել ոստիկանությունում՝ անկարգ հարևանի նոր արարքների վերաբերյալ…

Դատական նիստը հետաձգվեց, որովհետև չէր ներկայացել Լիլիթի շահերի պաշտպանը՝ հանրային պաշտպանի գրասենյակից: Լիլիթն իր պաշտպանի հետ դեռ չի հանդիպել, դեռ չի ճշգրտել իր պաշտպանական տակտիկան:

Ամբաստանյալ կինն իրեն պաշտոնապես մեղավոր կճանաչի, թե ոչ, ինչ ստրատեգիայով հանդես կգա նրա շահերի պաշտպանը ՝ պարզ կլինի հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 3-ին, եթե, իհարկե, այդ օրը ամբաստանյալ Լիլիթն արդեն ծննդատանը չլինի ու ի վիճակի լինի դատարան ներկայանալու…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում