ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե ինչ առաջարկ է իշխանությունը պատրաստվում ոչ իշխանական եռյակին անել Հովիկ Աբրահամյանի առաջարկը մերժելուց հետո:
«Ես կարծում եմ և՛ ԱԺ նախագահի, և՛ վարչապետի քունը երեկ գիշեր չի տարել դրանից: Մենք քննարկումների համար բաց ենք, մենք որևէ առաջարկություն չունենք: Ես նորից քննարկում եմ իրենց հետ, ինչպես, օրինակ, սահմանամերձ գյուղերի նոր օրենքը երկարեց մոտ երեք ամիս, որովհետև ասում էին՝ վեց խմբակցություններով դիմել ենք, գնանք համատեղ քննարկելու: Մարդիկ չեկան, բայց մենք համատեղ քննարկեցինք և հասանք արդյունքի: Նրանք չեն ուզում աշխատեն: Նրանք ուզում են աշխատեցնել և դրանով հեղինակություն վայելել, սա է»: