Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Ոչ իշխանականները ՀՀԿ-ի օգնությամբ տապալեցին «հանրապետական» օրինագծերը

Ազգային ժողովում այսօր տապալվեց կառավարության ներկայացրած երկու հետաքրքիր օրինագծերի ընդունումը: Խոսքը «Անձնական տվյալների պահպանման» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին օրենքների նախագծերի մասին է:

Ոչ իշխանական խմբակցությունները չմասնակցեցին այս երկու օրինագծերի քվեարկությանը, և քվորումը չապահովելու պատճառով նախագծերը տապալվեցին: Խորհրդարանական մեծամասնությունը՝ Հանրապետական խմբակցությունը, չկարողացավ կամ ինչու չէ՝ չցանկացավ ապահովել քվորումի համար անհրաժեշտ նվազագույն 66 ձայնը, և այս օրինագծերը չընդունվեցին:

Հատկապես երկրորդ օրինագծի առնչությամբ արդեն ամիսներ շարունակ հասարակական ու քաղաքական շրջանակներում մեծ դժգոհություններ կան: Խոսքը տուգանքների չվճարման պատճառով առանց դատարանի վճռի՝ միայն ԴԱՀԿ-ի որոշմամբ քաղաքացիների գույքի վրա կալանք դնելու մասին է: Այս խնդիրն ամիսներ շարունակ հարուցել է հատկապես վարորդների դժգոհությունը: Ճանապարհային երթևեկության խախտումների համար ոստիկանության սահմանած տուգանքը չվճարելուց հետո, միայն ԴԱՀԿ-ի որոշման արդյունքում, հազարավոր վարորդների բանկային հաշիվներ հայտնվել են կալանքի տակ: Ընդ որում, նրանց մեծ մասը ոստիկանությունից պատշաճ ծանուցում չի ստացել այն մասին, որ խախտում է կատարել և դրա դիմաց պետք է տուգանք վճարի: Ոստիկանություն-ԴԱՀԿ այդ թերի, չի բացառվում նաև միտումնավոր վարչարարության արդյունքում շատ դեպքերում 5-10 հազար դրամ տուգանքները դարձել են տասնյակ ու հարյուր հազարավոր դրամներ: Եվ մինչ քաղաքացիները կպարզեն դրանց գոյացման պատճառները կամ կվճարեն դրանք, նրանց բանկային հաշիվները հայտնվում են կալանքի տակ:

Երկրորդ օրինագծով կառավարությունը ցանկանում էր մասամբ լուծել այդ խնդիրը: Լուծվում էր միայն պատշաճ ծանուցում ապահովելու հարցը, տուգանքների խնդիրը շարունակում էր մնալ չլուծված: Կառավարության այդ նախագծով քաղաքացիները կարող են դատարան դիմել միայն այն դեպքում, երբ նրանց տուգանքները գերազանցում են 200 հազար դրամի սահմանը: Մինչդեռ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի ասելով՝ մոտ 95 տոկոսի դեպքում տուգանքների չափը մինչև 200 հազար դրամ է: Այսինքն՝ կառավարությունն իր այս օրինագծով չի լուծում շարքային հազարավոր քաղաքացիների խնդիրը, և նրանց դժգոհությունը շարունակում է մնալ քաղաքական դաշտի օրակարգում:

ԱԺ-ն այսօր տապալեց այդ նախագիծը: Ընդ որում, չի բացառվում, որ ընդդիմությանն այդ հարցում օգնեցին նաև հանրապետականները, քանի որ այդ խմբակցությունից մի քանիսը պարզապես չմասնակցեցին քվեարկությանը: Ավելին՝ քննարկումների ժամանակ նրանք քննադատում էին նախագիծը:

ՀՀԿ-ականներից քվեարկությանը չեն մասնակցել Արփինե Հովհաննիսյանը, Գարեգին Նուշիկյանը, Ալեքսան Պետրոսյանը, Մանվել Բադեյանը, Վահրամ Մկրտչյանը, Նահապետ Գևորգյանը, Համլետ Հարությունյանը, Սպարտակ Մելիքյանը և այլք: Նրանցից մի մասը դահլիճում չէին, մի քանիսն էլ բարձրաձայնեցին, թե իրենց քվեարկության կոճակները չեն աշխատում: ԱԺ նախագահությունը, սակայն, այդ հանգամանքը հաշվի չառավ, նրանց ձայները չներառեց կամ երկրորդ քվեարկություն չկազմակերպեց: Ու չի բացառվում, որ ՀՀԿ-ականները միտումնավոր տապալեցին այդ նախագիծը:

Այսօր երեկոյան տեղի է ունենալու ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հավանաբար կանդրադառնա այդ տապալման խնդրին. չէ՞ որ ամիսներ առաջ ինքն էր իր կուսակիցներին հրապարակավ հատուկ ցուցում տվել, որ անպայման մասնակցեն ԱԺ նիստերին ու քվեարկություններին, հակառակ դեպքում նրանք կլինեն խրամատը լքող զինվորներ:

Ահա այս հարցերի շուրջ էլ զրուցեցինք Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, ով ի պաշտոնե պարտավոր է նիստերին ապահովել իր կուսակիցների ներկայությունը:

– Պարոն Բաղդասարյան, Դուք պետք է ապահովեիք ձեր խմբակցության անմիջական ներկայությունը: Ինչո՞ւ այն չստացվեց:

– Ամեն ինչ ապահովված է: Երբ բոլորը քվեարկում են, ասում եք՝ դակիչի դեր եք կատարում: Այս երկու օրինագծերում էլ բավականին հակասական ելույթներ կային, և մտահոգություն կար ՀՀԿ-ական պատգամավորների ելույթներում: Դրա հետ կապված քաղաքական որոշում չի եղել, մարդիկ ազատ էին իրենց քվեարկության մեջ: Այնտեղ տեխնիկական խնդիր էլ կար, մարդիկ ձեռք էին բարձրացրել, թե կողմ են քվեարկել, մենք պարզապես չպնդեցինք, որ նախագիծը երկրորդ անգամ դրվեր քվեարկության: Բայց օրենքում իսկապես խնդիրներ կան, որոնք պետք է շտկվեն:

– Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

– Մեկը 200 հազար դրամի շեմի հետ էր կապված: Փոխնախարարի խոսքերով՝ տուգանքների մոտ 95 տոկոսը մտնում է այդ շեմի մեջ:

– Այսինքն՝ այդ շեմը պետք է հանվի՞, և դատարան դիմելու իրավունքը կտարածվի բոլո՞ր տուգանվածների վրա:

– Ինձ թվում է, որ պետք է քննարկվի: Հաջորդը «Անձնական տվյալների պահպանման» նախագծի հետ է կապված: Ինձ թվում է, որ այդ նախագծում էլ բավականին վիճելի և հստակեցման կարիք ունեցող հարցեր կան: Այնպես չէ, որ նախագծերում խնդիր չկար, ու ընդդիմությունը չցանկացավ, որ այն անցնի: Ընդդիմությունը չէր ցանկանում, որ բոլոր օրենքներն էլ անցնեն:

– Իսկ հնարավո՞ր է, որ այդ տապալումը ձեր կազմակերպածը լինի՝ հատկապես, որ ձեր պատգամավորները չեն քվեարկել:

– Եթե մենք կազմակերպում ենք, ասում ենք, որ այս նախագիծը վերցրեք ու տարեք:

– Ս. Սարգսյանը ամիսներ առաջ նիստերից ու քվեարկություններից բացակայող պատգամավորներին համեմատեց խրամատը լքող զինվորների հետ: Նա միգուցե այսօրվա ԳՄ նիստում նորի՞ց անդրադառնա այդ խնդրին:

– Նիստերը չեն լքել, նորմալ է եղել: Քվորում ունեցել ենք, չորս պատգամավոր են բացակա, չորսից էլ հստակ տեղյակ ենք՝ գործուղումներ, վիրահատություն և այլն:

– Իսկ տապալված օրինագծերը նո՞ւյն տեսքով կբերվեն ԱԺ, թե՞ որոշակի փոփոխությունների կենթարկվեն:

– Դա իրենց խնդիրն է: Կբերեն, կքննարկենք, ինձ թվում է՝ փոփոխության խնդիր կա:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում