Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության շրջանակներում երեկ կայացած «Հյուսթոն»-ի հետ խաղում «Լոս-Անջելես Լեյքերս»-ի պաշտպան Քոբի Բրայանթը 29 միավոր է վաստակել:
Այսպիսով՝ 2014/15թթ մրցաշրջանում Քոբին 1 խաղում միջինը վաստակում է 27.4 միավոր և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը:
Եթե 36-ամյա Բրայանթը կարողանա պահպանել արդյունավետ խաղն ու առաջատարի դիրքն աղյուսակում, ապա կդառնա NBA-ի պատմության ամենատարեց ռմբարկուն՝ 1 մրցաշրջանի ընթացքում:
Ներկայիս ռեկորդը պատկանում է Մայքլ Ջորդանին, ով նման հաջողության հասել է 35 տարեկան, 61 օրական հասակում: