«Ակնհայտ է, մեր այլընտրանքա-ընդդիմադիրա-ոչիշխանական ուժերը հեռանկարի խնդիր ունեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան այն հարցի, թե որքանո՞վ են հիմնավոր ոչ իշխանականների այն տեսակետները, որ 12 կետերի վերանայմամբ իշխանությունները նպատակ ունեն մարել շարժումը:
«Շարժման հետ կապված, չգիտեմ՝ որքանով է շարժումը շարժում, որքանով կստացվի շարժել անշարժը, չգիտեմ, բայց ակնհայտ է՝ մեր այլընտրանքա-ընդդիմադիրա-ոչիշխանական ուժերը հեռանկարի խնդիր ունեն: Քաղաքական մշակույթի խնդիր կա, հասկանո՞ւմ եք, ակնհայտ է, որ պայքարը ժամկետ ունի, և այդ ժամկետը հերթական ընտրություններն են լինելու: Մնացած ամեն ինչ ինձ համար ավելի շատ իմիտացիա է հիշեցնում»,-ասաց Աշոտյանը: