«Ֆերարի»-ն պաշտոնապես հաստատել է, որ պայմանագիր է ստրագրվել գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելի հետ:
Ֆետելի հետ ստորագրվել է 3 տարվա պայմանագիր: 2015թ. մրցաշրջանում իտալական թիմում Ֆետելի թիմակիցը լինելու է ֆինն ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը:
Ֆետելը «Ֆերարի»-ում փոխարինել է Ֆերնանդո Ալոնսոյին, ով, ամենայն հավանականությամբ, համալրելու է «Մաքլարեն»-ի կազմը: