Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ուղարկել աղբանոց․ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը տապալված է

Հայաստանի ներքաղաքական կոչված կյանքը վերածվել է Հայաստանի տապալված կառավարության թաքստոցի: Տնտեսական իրավիճակը Հայաստանում վաղուց հատել է կրիտիկական սահմանը, և ներկայումս խնդիրն ընդամենը այդ իրավիճակի ճակատագրականության աստիճանն ու դինամիկան են:

Նոր կառավարությունը, որ ձևավորվեց ապրիլ-մայիսին, և որի ձևավորման գործընթացում իր մեծ լուման ունեցավ նաև ոչ իշխանական ուժերի այն ժամանակ դեռ քառյակը, այսօր ըստ էության լիակատար տապալված կառավարություն է: Եվ Հայաստանում լիակատար տապալված պետք է համարվեն բոլոր այն կառավարությունները, որոնք ստանձնելով տնտեսական քաղաքականության պատասխանատվությունը` առավելագույնը 5-6 ամսում չեն ապահովում որևէ բեկում տնտեսական գործընթացներում, տնտեսական քաղաքականության տրամաբանության մեջ:

Խնդիրն այստեղ նույնիսկ մակրոտնտեսական ցուցանիշները չեն, քանի որ այդ ցուցանիշներն, ըստ էության, ժամանակի հարց են, և բեկումը կարող է տեղի ունենալ այսօր, իսկ ցուցանիշները երևան մեկ-երկու տարի հետո: Խնդիրը բեկումն է զարգացման տրամաբանության, իրավիճակի տրամաբանության տեսանկյունից, երբ խաղի կանոններն այնպես են փոխվում, որ համոզիչ են լինում ոչ միայն քեաօլիգարխիայի համար, այլ առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսի և ընդհանրապես շարքային հանրության, որովհետև փոքր ու միջին բիզնեսի համար համոզչություն ասելով մենք առավելապես նկատի ենք առնում լոկ հարկային վարչարարության փոփոխությունները: Իրականում բեկումն այստեղ չէ, որ պետք է տեղի ունենա: Հարկային վարչարարությունը պետք է արտահայտի բեկումը, լինի դրա դրսևորումներից մեկն ընդամենը:

Բեկում չկա խաղի կանոնների տրամաբանության և փիլիսոփայության, նոր, կրեատիվ մոտեցումներ չկան, հետևաբար` Հովիկ Աբրահամյանի կառավարությունը տապալված է և տապալված է առաջիկա առնվազն մեկ տարվա կտրվածքով, որի մասին վկայում է այն բյուջեի նախագիծը, որը ներկայացրել է Աբրահամյանը: Ըստ որում` կրկին ոչ թե թվերի առումով, թվերը հարաբերական են, այլ բովանդակության: Բյուջեն բովանդակություն չունի, ասել է թե` բովանդակություն չունի այն ներկայացնող վարչապետն ու կառավարությունը: Իսկ Հայաստանին պետք են օպերատիվ փոփոխություններ, պետք է օպերատիվ տնտեսական քաղաքականություն, որովհետև ժամանակի վրա հաշվարկված քայլերը ամեն անցնող օրվա հետ դառնում են ավելի պակաս արդյունավետ իրենց պոտենցիալով, քանի որ ամեն անցնող օր ավելի է բարդացնում Հայաստանի սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակը:

Հայաստանի քաղաքացիությունից արդեն հրաժարվում են ոչ միայն շարքային քաղաքացիները, այլ նույնիսկ իրավապահ համակարգի և բանակի սպաները՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով, գոնե ռուսական բարձր թոշակ ստանալու համար: Սա աղետ է, սա ազգային անվտանգության և ազգային արժանապատվության անկում է, որը բեկում է պահանջում՝ առանց բեկման ժամանակի մեջ աղետն է խորանում, ոչ թե, այսպես ասած, տնտեսական քաղաքականությունն է արդյունք տալիս:

Միաժամանակ վատթարանում է Ռուսաստանի տնտեսական վիճակը: Արդեն ակնհայտ է, որ առնվազն առաջիկա տարվա համար ոչ մի նախադրյալ չկա, որ Ռուսաստանը կփոխի իր վարքը աշխարհում, իսկ աշխարհն էլ կփոխի իր վերաբերմունքը ՌԴ հանդեպ: Եթե այդ վերաբերմունքը փոխվի, ապա դեպի ավելի վատը: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ դեպի ավելի վատն է փոխվելու Հայաստանի տնտեսության կլիման, մթնոլորտը, քանի որ այստեղ ամեն ինչ գտնվում է Ռուսաստանից գերկախվածության մեջ: Սա անելանելիություն չէ, ոչինչ անվերադարձ կամ անդառնալի կորսված չէ, սակայն պետք է երկու կարևորագույն քայլ՝ ինքնիշխանության պաշտպանություն ռուսական կայսերապաշտական հավակնություններից և երկրում տնտեսական քաղաքականության փիլիսոփայության և արժեքային հիմնովին վերանայում:

Նոր կառավարությունը դա չի արել ու չի պատրաստվում անել, հետևաբար` նոր կառավարության ամեն մի օրը, գոյության ամեն ժամը արդեն աշխատում է Հայաստանի դեմ ավելի ուժգին, քան նույնիսկ հին կառավարության պարագայում: Եվ ուրեմն` նոր կառավարությունը պետք է հեռանա, այս հարցը պետք է լինի օրակարգային հարց՝ կա՛մ կառավարությունը պետք է հեռանա անմիջապես, կա՛մ կառավարություն նշանակող նախագահը: Հայաստանում երկու հարցն էլ ուղղակիորեն բացակայում են ներքաղաքական օրակարգից: Ներքաղաքական օրակարգում կա ամեն ինչ, բացի ներկայիս տնտեսական վիճակի անմիջական պատասխանատվության հարց: Եթե մինչև ապրիլ այդ պատասխանատվությունը Տիգրան Սարգսյանի վրա էր՝ ճիշտ թե սխալ, լավ թե վատ, անձնական, խմբակային, թե պետական-հանրային մոտիվացիաներով` այլ հարց է, ապա այսօր ըստ էության ուղիղ պատասխանատվության հասցեատեր չկա:

Եթե ներքաղաքական կյանքում չկա հստակ և այսրոպեական օրակարգային հարց Սերժ Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի հեռացման հարցադրումով, ապա ըստ էության ստացվում է, որ ներքաղաքական կյանքի սուբյեկտները լուծում են տնտեսական քաղաքականության համար պատասխանատվության չեզոքացման հարց` ծառայություն մատուցելով Հովիկ Աբրահամյանին: Սա ծառայություն է նաև Սերժ Սարգսյանին, քանի որ Հովիկ Աբրահամյանը պետք է նաև նրան՝ և՛ որպես գործող քավության նոխազ, և՛ որպես բուֆեր ոչ իշխանական եռյակի հետ հարաբերություններում:

Այսպես կոչված ներքաղաքական կյանքը կամ ներհամակարգային պայքարն այդպիսով վերածվել է անհաջող կառավարության թաքստոցի, որտեղ նա, ըստ էության, պատսպարվում է՝ հասարակության առաջ պատասխանատվություն տալու փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում