Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվող օփենի հինգերորդ տուրում բոլոր հայ մասնակիցները հաղթանակներ տարան:
Այժմ գոսմայստեր Գևորգ Հարությունյանը 5 միավորով գլխավորում է աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունի ՖԻԴԵ-ի վարպետ Նիմա Ջավանբախտը (Իրան), բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:
Գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանը և միջազգային վարպետ Աշոտ Նադանյանն առաջատարներից ետ են մնում կես քայլով: Հովհաննես Հակոբյանը վաստակել է 4 միավոր:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: