Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Եթե տղայիս կպնեք, կփոշիացնեմ. Հայաստանի նախկին գլխավոր դատախազի որդին «քցել», իսկ հայրը սպառնացել է ռուս գործարարին

Պարզվում է՝ Հայաստանում «քցում» են ոչ միայն ամերիկահայ, սիրահայ ներդրողներին, այլև ռուսներին: Ընդ որում, ավելի կատարելագործված ձևով, քան արդեն իսկ մեզ ծանոթ դեպքերում:

Այս դեպքում «քցողի» դերում Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդին է՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանը: Նա 2005 թվականին իր վաղեմի ընկերոջը՝ ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովին, առաջարկում է Հայաստանում բիզնես սկսել: Վիկտորը Կորեպանովին հավաստիացնում է, որ իր մայրը Արամի 38 հասցեում գտնվող տան և հողամասի սեփականատերն է, ու գործարարին առաջարկում է գումար ներդնել այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցելու համար: Կորեպանովը համաձայնում է, շինարարությունը սկսելուց առաջ «Անսուր Ինվեստ» անունով համատեղ ընկերություն են հիմնում: Սակայն շինարարությունը սկսելուց առաջ ռուս գործարարը գալիս է Հայաստան և պարզում, որ նշված հասցեն գերակա շահ է ճանաչվել, ու Վիկտորը, շտկելով իրավիճակը, առաջարկում է տարածք գնել Կասկադում: Պայմանավորվածություն են ձեռք բերում, տարածք են գնում և բոլոր գնումների համար վճարում է Կորեպանովը: Վիկտորը, սակայն, այդ հողերը գրանցում է իր և իր մի քանի մտերիմների անունով՝ պատճառաբանելով, թե Հայաստանում օրենք կա, որ հողատարածքները չեն կարող գրանցվել օտարերկրացիների անունով:

«Ինձնից գումարները վերցնելով՝ նա հողերը գրանցեց ինչ-որ անձնավորության վրա իր ընկերներից, ապա մի շինծու փոխառության պայմանագիր կնքեց ինձ հետ՝ դրանով ապահովելով որ համ հողը մնա իրեն, համ իմ տված գումարները: Ցավոք, ես դա ուշ հասկացա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարարը՝ ավելացնելով, որ Վիկտորը պարբերաբար իրենց զգուշացրել է, որ Հայաստանում բավական սարսափելի ու ազդեցիկ մարդիկ կան, ու եթե այդ հողերը շատ արագ չձևակերպվեն իր անունով, որովհետև ինքը հայտնի մարդ է, ու իրենից չեն համարձակվի խլել դրանք, իրենց ձեռքից կվերցնեն հողերը:

Ընդհանուր առմամբ, Կորեպանովի խոսքերով, խաբեությամբ, իր վստահությունը չարաշահելով և ոչինչ չներդնելով, Օսիպովի որդին հսկայական շահույթներ է ստացել՝ գործարարին պատճառելով ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս:

Հասկանալով, որ խաբվել է, Կորեպանովը 2009-ին դիմել է դատարան, սակայն առանձնապես արդյունքի չի հասել: «Մենք մի քանի հայցով դիմեցինք դատարան, սակայն շարունակում ենք պարտվել: Բայց լավ կլիներ, որ իրականում պարտվեինք, ոչ թե սարքած ձևով: Մի ինչ-որ պահի Հայաստանի դատական համակարգը որոշեց, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը մեզ ոչ պետք է գումար վերադարձնի, ոչ էլ հողատարածք»,- ասաց Կորեպանովը:

Ի դեպ, չբավարարվելով յուրացված գումարներով և օգտվելով հոր կապերից, Վիկտորը դիմել է դատարան և դատարանի միջոցով «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ից պահանջում է իրեն վճարել ավելի քնա 900 հազար դոլար գումար:

Ամեն դեպքում, քաղաքացիական հայցերով հաջողության չհասնելուց հետո գործարար փաստաբան է վարձել, որը պատրաստվում է քրեական գործ հարուցելու պահանջով դիմել իրավապահներին: «Սա խարդախության դասական օրինակ է: Նյութերին ծանոթանալով՝ ես համոզված եմ, որ առկա է վստահությունը չարաշահելով մոլորության մեջ գցելու միջոցով գումարների հափշտակման փաստ: Հետևաբար պատրաստվում եմ հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին և ոստիկանապետին, որպեսզի համապատասխան իրավական գնահատական տան կատարվածին և պատասխանատվության ենթարկեն Տեր-Հովսեփյանին, քանի որ նրա արարքում հանցակազմ կա»,- ասաց փաստաբան Մկրտիչ Դավթյանը:

Ի դեպ, նշենք, որ խարդախության բացահայտումից հետո Կարեպանովը հանդիպել է նաև Վիկտորի հորը՝ Սուրեն Օսիպովին, սակայն վերջինս սպառնացել է, թե որդուն «կպնելու» դեպքում կփոշիացնի բոլորին:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ, 5-6 տարի հայաստանյան արդարադատության և առկա հովանավորչության դեմ կռիվ տալուց զատ, Ալեքսեյ Կորեպանովը շարունակում է բարեգործական ծրագրեր և նվիրատվություններ իրագործել Արցախում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում