Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն հուսով է, որ Ֆլոյդ Մեյուեյզերի հետ մենամարտն, այնուամենայնիվ, կկայանա:
Պակյաոյի պրոմոութեր Բոբ Արումն ավելի վաղ հայտարարել է, որ HBO և Showtime հեռուստաընկերություններն արդեն բանակցություններ են վարում մենամարտը համատեղ կազմակերպելու համար:
«Աղոթեք, որ այդ մենամարտը կայանա: Քանի դեռ նա չի ավարտել կարիերան, ու մենամարտում եմ նաև ես, կա հավանականություն, որ մեր հանդիպումը ռինգում կկայանա:
Ինչ վերաբերում է Ալգիերիի հետ առաջիկա մենամարտին, ես նրան չեմ թերագնահատում»,- Պայկաոյի խոսքերը մեջբերում է BoxingScene-ը: