«Ատլանտա»-ի հետ կայացած խաղում 32 միավոր վաստակելուց հետո «Լոս-Անջելես Լեյքերս»-ի պաշտպան Քոբի Բրայանթը հերթական հաջողությունն է արձանագրել:
Քոբին մարզական կարիերայի ընթացքում վաստակած միավորների թվով հատել է 32.000-ի սահմանը: Այժմ նրա ակտիվում կա 32.001 միավոր:
NBA-ի պատմության մեջ մինչ այս նման նվաճման են հասել ընդամենը 3 բասկետբոլիստներ՝ Կարիմ Աբդուլ-Ջաբարը (38.387 միավոր՝ մարզական կարիերայում), Կարլ Մելոունը (36.928) և Մայքլ Ջորդանը (32.292):
Աբդուլ-Ջաբարը, ինչպես Մելոունն ու Բրայանթը, հանդես է եկել «Լեյքերս»-ում:
Ընթացիկ մրցաշրջանում Բրայանթը 1 խաղում միջինը վաստակում է 27.7 միավոր: Նման արդյունավետություն պահպանելու դեպքում նա կարող է Ջորդանի ցուցանիշը գերազանցել արդեն 11 խաղից: