Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը չի լուծվում Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության պատճառով: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ վերջերս նկատվում է այդ դիմակայության սրացում:
«Ինչո՞ւ չի լուծվում ԼՂ հակամարտության հարցը: Որովհետև Արևմուտքի և Ռուսաստանի միջև գոյություն ունի դիմակայություն: Ռուսաստանն ու Արևմուտքը պետք է դասեր քաղեն անցյալից, հասկանան՝ ինչի կարող է հանգեցնել սառը պատերազմը»,- հայտարարել է Չավուշօղլուն: