Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Դժվար է ասել՝ ադրբեջանցիները պատկերացնո՞ւմ են իրականում ինչ են արել, թե՞ ոչ. Մանվել Սարգսյան

«Դժվար է ասել՝ ադրբեջանցիները պատկերացնո՞ւմ են իրականում ինչ են արել, թե՞ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առաջացած իրավիճակին:

Նա նշեց, որ ներկայում դժվար է ասել, թե ինչպիսի հռետորաբանություն պետք է որդեգրեն ՀՀ իշխանությունները, կամ ինչպես պետք է պատասխանեն հակառակորդի ռազմական ագրեսիային հայկական պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները: Ըստ նրա՝ ցանկացած խորհուրդ կամ դիտարկում վտանգավոր է, քանի որ ԼՂ հակամարտությունն ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ինքնին աշխարհում միակն են, որտեղ հրադադար է պահպանվում 20 տարի:

«Աննախադեպ իրավիճակ է շփման գծում, աննախադեպ իրավիճակում այս կամ այն լուծումը կամ պատասխան առաջարկելն անլուրջ է և վտանգավոր: Իրավիճակը բարդ է նաև այն պատճառով, որ չկա համապատասխան փորձ: Դժվար է նաև ասել, թե ադրբեջանցիներն իսկապես պատկերացնո՞ւմ են, թե ինչ են արել, թե՞ ոչ: Հաշվարկել նման բաները, հետևանքները՝ դժվար է: Այն, ինչ կատարվում է, կարծես առաջին անգամ է: Այս իրավիճակում մի փոքր այս կամ այն կողմ, և միանգամից այլ իրավիճակ կստեղծվի՝ ինչպես օգոստոս ամսին: ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս չի կարողանում արդյունավետ գործել՝ ինչպես միշտ»,- նշեց Մանվել Սարգսյանը՝ եզրափակելով, որ իրավիճակը վտանգավոր է:

Հիշեցնենք. երեկ ԼՂ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ ՀՀ ԶՈՒ և ԼՂ ՊԲ միասնական աննախադեպ զորավարժության մասնակիցների վարպետությունն արդեն ստիպում է «Ադրբեջանում ապրող շատ-շատ միամիտների փոխել իրենց կարծիքը պատերազմի մասին»:

«Նրանք մտածում էին, որ Ղարաբաղի, Հայաստանի դեմ կռվելը կարճ և հաճելի զբաղմունք է, ֆլեշմոբի պես մի բան՝ հավաքվեցինք, մի բան սարքեցինք, նկարվեցինք ու ցրվեցինք: Վե՛րջ, ֆլեշմոբ չի՛ լինելու: Հաճույք և զբոսանք չի՛ լինելու: Եվ վստահ եմ՝ պատերազմ չի լինելու, քանի որ դուք կաք, քանի որ դուք ուժեղ եք, քանի որ դուք կանգնած եք այստեղ»,- ասել էր նա:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում