Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ինչու պայքարեմ սեփական պետության դեմ, հարթակի իմաստը չեմ հասկանում

«Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է գրող, հրապարակախոս Մերուժան ՏերԳուլանյանը

 Դուք վերջին շրջանում հաճախ եք խոսում այն մասին, որ մամուլը մեզանում ազատ է, քան նախկինում: Սակայն հարց է առաջանում, թե ո՞ւմ է պետք այդ ազատությունը, եթե մամուլը չի կարողանում հիմնարար հարցեր լուծել, չի կարողանում փոփոխություններ մտցնել կարևորագույն հարցերում:

Նախ ասեմ, որ մամուլի ազատության առաջին օրենքի հեղինակը ես եմ: Այն ժամանակ մամուլի և լրատվության մշտական հանձնաժողովի նախագահն էի: Առնչվել եմ անընդհատ տարբեր ժողովրդավարական երկրների օրենքերին: Այո, այսօր մամուլը շատ ավելի ազատ է, քան երբևիցե եղել է Հայաստանում: Ով ինչ ուզում գրում է, ինչի մասին ուզում գրում է, ում մասին ուզում գրում է: Բայց խնդիրն այն է, թե դրանք արդյոք տե՞ղ են հասնում, թե՞ մնում են բանբասանքի մակարդակի և դառնում են «ձայն բարբառո հանապատի», և հաջորդ օրը մոռացվում-գնում է: Ձեր հարցի ենթատեքստը հետևյալն էր՝ իշխանությունները պետք է կարդա և հետևի այդ ամենին, կոպիտ ասած, համապատասխան մարդկանց նաև պատժեն: Խորհրդային շրջանում այդպես էր: Եթե թերթում որևէ հոդված էր տպագրվում որևէ մեկի մասին, ապա դա նշանակում էր, որ նրան պետք է գործից հանեն, որովհետև դա նշանակում էր, որ վերևից թույլ տրված էր, որ նրա մասին հոդված տպեն: Քանի որ այդ տարիներին «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էի, գիտեմ, թե դա ինչպես է լինում: Ինչևէ, եթե ասում ենք, որ մամուլն ազատ է, ապա ազատությունը ոչ միայն լրագրողի, խմբագրի ազատությունն է, նաև ընթերցողի ազատությունն է: Ընթերցողը պետք է ազատ լինի: Խոսքի ազատություն չի նշանակում խոսողի ազատություն: Մեզ մոտ, ցավոք, խոսողի ազատության է վերածվում: Դա պատճառ է դառնում, որ իշխանական թևը անլուրջ է վերաբերվում այդօրինակ հոդվածներին: Լավագույն դեպքում մեկը կարող է զանգահարել ու հարցնել, թե ինչո՞ւ ես իմ մասին նման բան գրել, քեզ համար ի՞նչ անեմ, որ էլ չգրես իմ մասին:

Ես այդ պատմություններին ծանոթ եմ, և, ցավոք, նման բան կա: Բայց երբ հոդվածը գրվում է լուրջ, փաստարկված կետ առ կետ, եթե դու 10 օրինակ ես բերում, ապա նվազագույնը 11 օրինակ էլ պետք է մտքումդ պահած ունենաս: Երբ որ աղմուկ է առաջանում, այդ 11 պատճառները բերում ես «մեյդան»: Մի ժամանակ ավտոբուսների մեջ ջեբկիրներ կային, որ մտնում էին գրպանդ, հայացքը ուրիշ կողմ էր, բայց քո գրպանում էին: Լրագրությունը չպետք է այդպիսին լինի, եթե մտնում է քո գրպանը, ապա դու պետք է իմանաս, որ քո գրպանն է մտնում:

Երբեմն նաև կարճաժամկետ ազդեցություն է ունենում իշխանությունների վրա: Իրադարձությունը լինում է, լրատվամիջոցները լուսաբանում են, մարզպետը կամ քաղաքական գործիչը աշխատանքից հեռացվում է առանց որևէ մեկի անունը նշելու: Այնումանեյանիվ, որոշ ժամանակ անց նրանց տեսնում ենք մեկ այլ պաշտոնում:

 –Ես չեմ կարող պատկերացնել, թե ուրիշ ինչ պաշտոնում կարող է նշանակվել այն մարդը, ով ոչ թե իր դիմումի համաձայն է ազատվել, այլ հեռացվել է աշխատանքից: Վերջին տարիներին ես չեմ հիշում մի մարդու, որը հեռացվել է աշխատանքից և այլ տեղում նշանակվել է: Կարող է նա զրույց ունենա կառավարության ղեկավարի կամ նախագահի հետ և զրույցը տանի այնտեղ, որ ինքը հասկանա, որ այլևս չպետք է աշխատի: Դա ստիպել չէ: Այսինքն՝ եթե Դուք ինձ ապացուցում եք, որ սխալ եմ աշխատել, այսինչ բաներում կեղծավոր եմ և ես չեմ կարող հակառակը ապացուցել, ապա ես պետք է գնամ:

Այդ ազատությունը անկախության տարիներին կարծես թե չստացավ հեռուստատեսությունը, ինչո՞ւ: Դուք անկախության առաջին տարիներին հեռուստատեսության պատմության մեջ նորարար էիք, հեռուստաընկերություն ունեիք, շատ հետաքրքիր թիմ էիք հավաքել. ինչո՞ւ այսօրվա հեռուստատեսությունը այդպես էլ այդ ազատությունը ձեռք չբերեց:

 –Ես ցավով պետք է ասեմ, որ ինչ վերաբերում է «ԱՐ» հեռուստաընկերությանը, որ ժամանակին առաջին ազատ, անկախ հեռուստաընկերությունն էր, ուրիշ խնդիր էր, դրա համար էլ այն հիմա, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի: Չեմ ուզում այդ պատմության մասին խոսել, և բացի դրանից՝ «ԱՐ»-ը ինձ հետ, բացի անունից, այլևս ոչ մի կապ չունի, քանի որ ես եմ ստեղծել:

Ընդդիմադիր մամուլը և ընդհանրապես մամուլն այս կամ այն ձևով ֆինանսավորվում կամ աջակցվում է որևէ ձևով, հեռուստատեսությունը՝ նույնպես: Հեռուստատեսությունը մի խնդիր ունի. եթե գովազդ չունի, չի կարող գոյատևել, այն թանկ հաճույք է: Բավական է, որ որևէ հեռուստատեսություն, չունենալով իր թիկունքում ֆինանսավորող, իսկ այսօր հեռուստաընկերություններ կան, որոնք թիկունքում ֆինանսավորող ունեն, և եթե հեռուստաընկերությունները պետական հիմնական խնդիրների, ազգային անվտանգության խնդիրների դեմ սկսեն խոսել, տեղի կունենա հետևյալը. բազմաթիվ գովազդատուներ կհրաժարվեն իրենց տված գովազդից, իրենց փողերը հետ կվերցնեն, իսկ այդպես չափից ավելի հանդուգն լավ չէ: Լավ չէ, որ լրագրողը, քաղաքական գործիչը եթերից հնչեցնում են բաներ, որոնք ամոթ են:

Այսօր հաճա՞խ եք տեսնում նման բաներ:

Այո, հաճախ եմ լսում: Ֆանտաստիկ փաստաթուղթ է կարդում խորհրդարանի ինչ-որ մի պատգամավորուհի, որ իսկապես անհասկանալի է: Ինչ է նշանակում՝ երկու ոտդ մի աման դրած խոսում ես, իբր՝ սկզբունք ես դարձրել, ինչ է նշանակում ասել, թե այս իշխանությունները դավաճան են: Ո՞ւմ են դավաճանել, խնդրում եմ փաստարկը բեր, թե ինչում են դավաճանել:

Դրանք խոսվում են խորհրդարանում, բայց արդյոք չպե՞տք է հեռարձակվեն, հրապարակվեն:

 –Այն, ինչ ասվում է խորհրդարանում, կարող է ամբողջությամբ հեռարձակվել, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ քաղաքական գործիչը և երբեմն լրագրողը հրահրում է, որ ասեն՝ դավաճան է: Ո՞ւմ են դավաճանել. մի փաստարկ բերեք: Օդում ասել, որ դավաճան են, թշնամի են, պետք է այս իշխանությունները գնան, որ մենք գանք: Թող գնան, որ մենք գանք: Նախ սկսենք նրանից, որ գաք ի՞նչ եք անելու:

Իսկ արդյոք դավաճանություն չէ՞, երբ տեսնում ենք վիճակագրությունը, թե որքան կոռուպցիա կա, և այդ քաղաքական գործիչները որքանո՞վ են իրենց բիզնեսներն օգտագործել առանց հարկ վճարելու: Այսինքն՝ պարտադիր է, որ ազգային անվտանգությա՞ն խնդրում նրանք դավաճանած լինեն, առօրյա կյանքում, իրենց վարքով են դավաճանել: Արդյոք դա դավաճանություն չէ՞:

Դավաճանություն բառը չէի օգտագործի, կօգտագործեի անօրինություն: Օգտվելով սեփական իշխանական դիրքից՝ դու շրջանցում ես օրենքը: Սա դավաճանություն չէ, դավաճանությունը մի ուրիշ տեսակ բան է: Նույնիսկ ամուսինը կնոջը չի դավաճանում. ամուսինը կնոջը անհավատարիմ է լինում: Դավաճանել հնարավոր է միայն հայրենիքին: Իհարկե, Դուք ճիշտ եք: Բազմաթիվ մարդիկ ունենք, որոնք այնքան են ընդելուզվել, ներթափանցվել իրար հետ ու իրար մեջ, որ շատ դժվար է նրանցից ազատվելը: Ես չեմ նախանձում մեր նախագահին: Նրանք հազար թելերով ստորգետնյա կապեր ունեն, ինչը առաջին հայացքից կարող է չի երևում: Նրանք օրենքից վեր կանգնած մարդիկ են, մարդիկ, ովքեր չպետք է լինեն Հայաստանում: Այսինքն՝ ինքը պետք է լինի ինձ ու ձեզ նման մարդ, որը օրենքին ենթակա է:

Դուք տեսել եք շարժում, երկրաշարժ, մութ ու ցուրտ տարիներ, անկախություն: 1990-ական թթ. կար արտագաղթ, բայց նա, ով մնում էր Հայաստանում, մնում էր, որովհետև հույս ուներ: Այսօր թե՛ գնացողներն են անհույս, թե՛ ներսում ապրողները: Որտեղի՞ց այսքան անհուսություն:

Ես մարդկանց հետ շատ եմ շփվում և անմիջապես ասեմ, որ այդքան էլ անհույս չեն, ինչպես դուք եք ասում: Ով գնացել, գնացել է: Ես ենթադրում եմ, կարող է սխալվեմ, բայց եկող տարվանից մի քանի ամիս հետո ընդհանրապես արտագաղթը կդադարի:

Սա Ձեր լավատեսությո՞ւնն է, թե ինչ-որ վիճակագրական տվյալներ են:

 –Կյանքը դիտելով եմ ասում:

Այսինքն՝ Դուք փոփոխություննե՞ր եք տեսնում մեր երկրում:

Փոփոխություններ տեսնում եմ, որոնք դեռևս աներևույթ են, բայց շուտով գալիս են ու շուտով երևութական կդառնան: Այդպիսի բաներ տեսնում ենք, որոնք պետք է իրենց արդյունքը տան: Ես տաքսիներով շատ եմ ման գալիս ու զարմանալի մի բան եմ նկատել: Սովորաբար ճանաչում են ինձ, եղել են դեպքեր, երբ սկսում են քաղաքականությունից խոսել: Ես ասում եմ՝ եղբա՛յր, գնա պառլամենտում ընտրվիր պատգամավոր և ինչ ուզում ես՝ խոսիր, իսկ հիմա դիմացդ նայիր, դու տաքսու վարորդ ես: Հայաստանում տարօրինակ մի բան է կատարվում: Օրինակ, այն տաքսու վարորդները, ովքեր մեկ երեխա ունեն, ամեն ինչից դժգոհ են, ովքեր երեք երեխա ունեն՝ խաղաղ, հանգիստ, գոհ, երեխեքին կրթության է տվել, արդեն թոռ ունի: Երբ որ ասում ես՝ ոնց ես տունդ պահում, ասում է՝ Աստծուն փառք, ապրում ենք:

Այն մարդիկ, որոնց արմատներն ամուր են, բողոքավոր չեն: Նրանք, ովքեր դեռ մտածում են, որ ջահել են, կարող են գնալ, Ամերիկայում բիզնես անել, կամ էլ Ռուսաստանում ինչ-որ անհավատալի բան անի, հիմնական բողոքավորը նրանք են, ինչից ես շատ եմ ցավում, որովհետև դա ջահելությունն է:

Կա երիտասարդության մեկ այլ տեսակ, որը փայլուն կրթություն է ստանում, սիրում է իր երկիրը, բայց նրան ոչ մի տեղ չես կարող ուղարկել: Ամեն գնացող հայի համար սիրտս ցավում է: Արդեն 7000 տարի այս երկրից գաղթ կա: Իր ողջ գոյության ընթացքում անընդհատ դուրս է եկել: Ապշելու բան է, գաղութներ է հիմնել. դեռ 2000 տարի առաջվա մասին եմ խոսում: Մեր ժողովուրդն ունեցել է այդ բաները դեռ այն գլխից, բայց դա չի նշանակում, որ այսօր հանգիստ նայենք արտագաղթին: Պետք է կանգնեցնենք արտագաղթը, իսկ արտագաղթ կանգնեցնելու ամենաճիշտ ձևն արդարությունն է: Այդ Ձեր ասած մարդիկ պետք է գան օրենքի դաշտ և ինձ ու ձեզ հավասար լինեն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում