Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Լոնդոնի տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակչի առաջին մասնակիցն է:
27-ամյա Ջոկովիչը կիսաեզրափակչում առավելության է հասել ճապոնացի թենիսիստ Կեյ Նիշիկորիի նկատմամբ:
Նովակն աշխարհի 5-րդ ռակետի նկատմամբ առավելության է հասել 6:1, 3:6, 6:0 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 27 րոպե:
Կիսաեզրափակչի մյուս դիմակայությունը շվեյցարական է ստացվել: Ուժերն են չափելու Ստանիսլաս Վավրինկան ու Ռոջեր Ֆեդերերը: