Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Առաջիկայում Մինսկի խումբը լուրջ արդյունք չի արձանագրի Արևմուտք-Ռուսաստան առճակատման պատճառով»

«Չի բացառվում, որ Արևմուտքին ձեռնտու է լարվածությունը Ղարաբաղում, բայց չկան ռեսուրսներ լուրջ միջամտությունների համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովն՝ անդրադառնալով նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից հայկական ռազմական ուղղաթիռի ոչնչացման պատճառներին ու հետևանքներին:

Նա նշեց, որ տեղի ունեցածն անսպասելի մի դեպք որակելը դժվար է, քանի որ բոլորին է հայտնի, որ Բաքվի նպատակը ԼՂ հակամարտության գոտում լարվածությունը պահելն է: Ուստի, նրա խոսքով, եթե չլիներ ուղղաթիռ, կլիներ մեկ այլ բան, որից լարվածություն կառաջանար:

«Ավելին, չեմ կարծում, որ սա լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու մասին ազդանշան է, քանի որ Բաքվում իրատեսական իշխանություններ են նստած և հասկանում են, որ չեն կարող պատերազմել Հայաստանի հետ: Քանի դեռ Բաքվի իշխանությունները վստահ չեն, որ Ռուսաստանը չի միջամտի հակամարտությանը, պատերազմ չի սկսվի»,- նշեց Ալեքսանդր Սկակովը:

Վերջինս ասաց նաև, որ համաձայն չէ այն գնահատականներին, թե Ադրբեջանը փորձում է օգտվել Ռուսաստանի «զբաղվածությունից» Ուկրաինայում: Նրա համոզմամբ՝ Ռուսաստանը կարող է զբաղվել և Ուկրաինայում տիրող իրավիճակով, և Անդրկովկասով հատկապես հիմա, երբ Ռուսաստանն ակտիվ աշխատում է Կովկասում, Աբխազիայի հետ նոր պայմանագիր է կնքում և այլն:

« Ուստի ընդհանուր կապ չկա այս երկու զարգացումների միջև: Ռուսաստանն անվտանգության երաշխիքներ է տվել ոչ միայն Հայաստանին, այլև Լեռնային Ղարաբաղին, որն էլ Հայաստանին ստիպեց միանալ ՄՄ-ին և ոչ ԵՄ Ասոցացման համաձայնագրին: Այդ երաշխիքների մասին Ադրբեջանում գիտեն»,- նշեց Ալեքսանդր Սկակովը:

Վերջինս կարծիք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները կփորձեն պարպել լարվածությունը՝ նախագահական մակարդակով հանդիպում կազմակերպելով: «Հաշվի առնելով լարված հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ ՄԽ-ն գտնվում է լուրջ ճգնաժամի մեջ, միջնորդների միջև համաձայնություն չկա, որի պատճառով էլ առաջիկայում որևէ արդյունք չենք ունենա այս ձևաչափում»,- ընդգծեց Սկակովը: Նա հստակեցրեց, որ լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում ոչ Ռուսաստանին, ոչ Արևմուտքին ձեռնտու չէ: «Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումներն Իրաքում, Սիրիայում՝ Արևմուտքը ռեսուրսներ չունի, որպեսզի լուրջ կերպով միջամտի Հարավային Կովկասում առկա հակամարտություններին: Իհարկե, Արևմուտքը գուցե պլաններ ունենա իր հրադադարը հաստատի հակամարտության գոտում, սակայն դա այսօր Արևմուտքի համար ակտուալ չէ»,- ասաց Սկակովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռ, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում: Այն տարածքը, որտեղ արձանագրվել է միջադեպը, շփման գծին բավականին մոտ է: Հակառակորդը միջադեպից հետո շարունակել է տարբեր տրամաչափերի զենքերից ինտենսիվ կերպով կրակ բացել միջադեպի վայրի ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում