Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պորտուգալիա – Հայաստան` 1:0. Ցավալի պարտություն` Պիրենեյան թերակղզում

Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Պորտուգալիայի ընտրանին «Ալգարվե» մարզադաշտում ընդունել էր Հայաստանի ազգային հավաքականին:

Խաղը մեկնարկեց դաշտի տերերի մեկնարկային ճնշմամբ: Ձախ եզրում ակտիվ է հատկապես պաշտպան Ռաֆայել Գերերոն: Մեր տղաները կարողացան դիմակայել պորտուգալացիների գրոհներին ու աստիճանաբար խաղը սեփական տուգանայինի մատույցներից տեղափոխում են դեպի կենտրոն:

16-րդ րոպեին մեր թիմը վտանգավոր հակագրոհ կազմակերպեց: Մխիթարյանն ինքն իրեն դուրս էր բերում հարվածային դիրք, սակայն նրան սահանկմամբ տապալեց Ռիկարդու Կառվալյաուն` ստանալով դեղին քարտ: Տուգանայինն իրենցրեց Մխիթարյանը: Վտանգավոր հարվածը դժվարությամբ հետ մղեց դարպասապահ Ռուի Պատրիսիուն:

21-րդ րոպեին Արթուր Եդիգարյանի սխալից հետո Բերեզովսկու դարպասին հարված կատարեց Միգել Դանին: Ռոմանը տեղում էր: Նա հանգիստ տիրեց գնդակին: Պորտուգալիայի հավաքականը շարունակում է գրոհել: Մեր պաշտպանության աջ եզրում ծանրաբեռնված է խաղում Կամո Հովհաննիսյանը, քանի որ դաշտի տերերը գրոհները հիմնականում զարգացնում են ձախ եզրով:

Շատ են բարձրից փոխանցումները տուգանային հրապարակ: Նկատելի է, որ պորտուգալացիներն ուսումնասիրել են մեր թիմի խաղն ու գիտեն, որ մեր պաշտպանության թույլ կողմը բարձրից խաղն է: Բարեբախտաբար, մեր տղաներն առայժմ պաշտպանվում են արդյունավետ:

25-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց Քրիշտիանու Ռոնալդուն: Ռոման Բերեզովսկին կրկին փայլեց: 27-րդ րոպեին շատ վտանգավոր հակագրոհ ձեռնարկեց մեր ընտրանին: Հենրիխ Մխիթարյանի գերազանց փոխանցումից հետո հարվածային դիրք դուրս եկավ գրոհին միացած Կամո Հովհաննիսյանը: Ռուի Պատրիսիուն կրկին հետ մղեց գնդակը:

Այսպիսով` Առաջին խաղակեսում Պորտուգալիայի հավաքականն ուներ ակնհայտ առավելություն գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությամբ, բայց տարածքային առավելությունը նյութականի վերածել չհաջողվեց: Փոխարենը մեր տղաները 2 շատ վտանգավոր հարված կատարեցին մրցակցի դարպասին ու մոտ էին հաջողությանը:

Երկրորդ խաղակեսում` 60-րդ րոպեին եզրային փոխանցումից հետո գլխի հարված կատարեց Դանին: Գնդակը ետ մղվեց դարպասաձողից, որից հետո Բերեզովսկին տիրեց գնդակին: 70-րդ րոպեին հերթական հարվածը կատարեց Քրիշտիանու Ռոնալդուն: Ցածրից հարվածը բավականին ուժեղ էր, բայց Բերեզովսկին տեսնում էր հարվածի պահը, գնդակի ընթացքն ու հանգիստ վերցրեց այն: 2 րոպե անց մրցակցի հարվածը հետ մղեց Ռոման Բերեզովսկին, Տարոն Ոսկանյանը գնդակը հեռացնելու փոխարեն հապաղեց, որից հետո այն հայտնվեց Քրիշտիանու Ռոնալդուի մոտ: Մադրիդի «Ռեալ»-ի առաջատարը բացեց հաշիվը:

Այսպիսով` Պորտուգալիա – Հայաստան` 1:0

1:0 Քրիշտիանու Ռոնալդու (72′)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում