Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շարունակում է ապաքինվել մայիսին Ալժիրի ընտրանու հետ ընկերական խաղում ստացած վնասվածքից:
Արազը վերականգնողական ծրագիր է անցնում մոսկովյան ակումբի մարզաբազայում: Նա Instagram-ի իր էջում տեղադրել է տեսանյութ՝ հետևյալ գրությամբ.
«Օր 61-րդ: Մարզվում եմ ավելի համակարգված»: