Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Առայժմ առանց մեդալների. Ապարդյուն ելույթներ՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Հայաստանը ստուգատեսին ներկայացել է խոշոր՝ 14 ծանրորդներից (8 ծանրորդ և 6 ծանրորդուհի) կազմված պատվիրակությամբ: Մրցաշարը հատկապես կարևոր է այն տեսանկյունից, որ համարվում է օլիմպիական վարկանիշային:

Այո, առաջնությանը վնասվածքի պատճառով չի մասնակցում աշխարհի 2010թ. չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը, ով, անխոս, 77 կգ քաշային կարգում աշխարհի լավագույն ծանրորդներից է, կան մի շարք երիտասարդ կամ երկարատև դադարից հետո շարք վերադարձած ծանրորդներ, բայց դրանք միայն պատճառներ են: Անգամ այդ պատճառների հիմնավորված լինելու պարագայում առաջնայինն արդյունքն է, որն առայժմ չկա:

Մեր ազգային թիմը ներկայացնող 9 ծանրորդներ (5 ծանրորդ և 4 ծանրորդուհի) արդեն ավարտել են ելույթները: Առայժմ մեդալներ, անգամ փոքր մեդալներ չունենք: 9 ծանրորդներից միայն 2-ը՝ Վանիկ Ավետիսյանն ու Արա Խաչատրյանն են ելույթները սկսել A խմբում: Մնացած ծանրորդները հայտավորվել են B, C խմբերում, որը խոսում է այն մասին, որ մենք լուրջ հավակնություններ չենք կարող ունենալ տվյալ մարզիկի հետ կապված:

Միգուցե, ակնկալիքները մեծ չլինեին, եթե հայկական ծանրամարտը չունենար ավանդույթներ, չունենար մարզիկներ, որոնք փայլում էին ոչ վաղ անցյալում:

Հուսանք, որ դեռ հաջողություն կգրանցենք ղազախական ստուգատեսում: Դեռ պայքարի դուրս չի եկել կանանց գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Եթե Հռիփսիմեն կարողանա մոտ 1 տարվա դադարից հետո լավ մարզավիճակով մոտենալ մրցմանը, ապա մենք արծաթե մեդալի լուրջ հավակնություններ կունենանք, քանի որ Չինաստանը ներկայացնող Զու Լու Լուն, ով հաղթեց «Լոնդոն-2012»-ում, չի մասնակցելու առաջնությանը:

Հավակնություններ ունենք նաև տղամարդկանց գերծանր քաշային կարգում Ռուբեն Ալեքսանյանից, 105 կգ քաշային կարգում՝ Սիմոն Մարտիրոսյանից: 69 կգ քաշային կարգում Մելինե Դալուզյանը վնասվածքից ապաքինվելուց հետո A խմբում 10 մասնկիցների մեջ երկամարտի ամենացածր նախանական պատվերն է ներկաայցրել՝ 232 կգ: Մինչ այժմ մեր ծանրորդները գրանցել են հետևյալ արդյունքները՝

Տղամարդիկ

Սմբատ Մարգարյան (21 տարեկան), B խումբ, 56 կգ – 256 կգ (109+147), 7-րդ տեղ
Վանիկ Ավետիսյան (27տ), A խումբ, 69 կգ – 320 կգ (141+179), 5-րդ տեղ
Հակոբ Մկրտչյան (17տ), C խումբ, 77 կգ – 320 կգ (140+180), 5-րդ տեղ
Արա Խաչատրյան (32տ), A խումբ, 77 կգ – 330 կգ (150+180), 16-րդ տեղ
Աղասի Աղասյան (26տ), B խումբ, 85 կգ – 353 կգ (156+197), 5-րդ տեղ

Կանայք

Էլեն Գրիգորյան (26տ), C խումբ, 48կգ – 148 կգ (65+83), 8-րդ տեղ
Աննա Գովելյան (25տ), B խումբ, 53 կգ – 175 կգ (80+95), 10-րդ տեղ
Քրիստինե Պետրոսյան (22տ), C խումբ, 63 կգ – 189 կգ (87+102), 8-րդ տեղ
Իզաբելլա Յայլյան (19տ), B խումբ, 63 կգ – 207 կգ (97+110), 7-րդ տեղ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում