Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ՀՀ և Ադրբեջանի նախագահները խուսափում են ԼՂ հիմնախնդրի կարգավորումից. Դե Վաալ

Carnegieendowment.org կայքի փոխանցմամբ, Կարնեգիի հիմնադրամի Կովկասի գծով փորձագետ, Պատերազմի ու խաղաղության լուսաբանման ինստիտուտի նախկին տնօրեն Թոմաս դե Վաալն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին.

«Դիվանագիտության մեջ մեկ ակնթարթը կարող է ամեն ինչ արժենալ: Այդ ակնհայտ ճշմարտությանը ես ականատես եղա գրեթե 10 տարի առաջ Քի Վեսթում կայացած բանակցությունների ժամանակ, երբ ԱՄՆ-ը մեծ ճնշում գործադրեց Ադրբեջանի և Հայաստանի վրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Խոստումնալից մեկնարկից հետո ամեն ինչ ջուրն ընկավ: Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը, որը վատառողջ էր, հետ կագնեց հիմնախնդրի կարգավորման պլանից և հնարավորինս շուտ վերադարձավ Բաքու:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ոչինչ չէին ձեռնարկել իրենց երկրների հասարակական կարծիքը մեծ փոխզիջումների պատրաստելու համար:

Այն ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հավանականությունն առավել մեծ էր, քան հիմա: Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը գտնվում էին լավ աշխատանքային հարաբերությունների մեջ: Բանակցային գործընթացում նրանք հետնապահների դերում չէին:

2011 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հայտնվել է փակուղային իրավիճակում: Հայաստանի ու Ադրբեջանի ներկայիս նախագահները դանդաղեցնում են այդ գործընթացը և խուսափում այն համաձայնագրի կնքումից, որը համաձայնեցվել էր շուրջ 6 տարի առաջ:

Այդ պլանով նախատեսվում էր Ղարաբաղին հարակից շրջաններից հայկական զորքերի աստիճանական դուրսբերում` հետագայում համընդհանուր հանրաքվե անցկացնելու դիմաց:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կա՛մ վախենում են հակամարտության կարգավորումից, կա՛մ էլ չեն ցանկանում միմյանց հետ պայմանավորվել, քանի որ դա նրանց երկուսի համար մեծ ռիսկեր է պարունակում:

Շատ մարդիկ չգիտեն անգամ, թե որտեղ է գտնվում Լեռնային Ղարաբաղը, ի տարբերություն Բոսնիայի, և սխալմամբ նրան դասում են «սառեցված» հակամարտությունների շարքում:

Յուրաքանչյուր տարի հայ-ադրբեջանական շփման գծում գրանցված բախումների արդյունքում զոհվում են մի քանի տասնյակ հայ և ադրբեջանցի զինվորներ: Սակայն Լեռնային Ղարաբաղը նման է քնած հրաբխի:

Ներկայումս հակամարտող կողմերի 110 կիլոմետրանոց շփման գիծը, որի երկու կողմում կանգնած է 20.000-անոց զորք, վերահսկվում է ԵԱՀԿ անզեն 6 դիտորդների կողմից:

Հայաստանն ու Ադրբեջանն իրենց հետևում ոչ ոք չունեն, ոչ ոք նախապատվություն չի տալիս նրանցից մեկին: Դա վերաբերում է անգամ Ռուսաստանին:

ԱՄՆ-ը այդ տարածաշրջանում սեփական շահերն ունի: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն անցնում է հակամարտության գոտուց ընդամենը 12 մղոն հեռավորության վրա: Ադրբեջանը նրա համար առանցքային երկիր է հանդիսանում` Աֆղանստանում գտնվող սեփական զորքերի մատակարարման հարցում: Միևնույն ժամանակ Հայկական սփյուռքը քաղաքական մեծ ազդեցություն ունի ԱՄՆ-ում:

Այլ կերպ ասած` այժմ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմավարական առավել կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, քան նախկինում Բոսնիայի պարագայում էր: Երկու երկրներում իր շահերի գործոնը ԱՄՆ-ին պարտադրում է խնդրի կարգավորման համար ճնշում գործադրել երկու երկրների վրա»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը Վաալը հայտարարել էր, որ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը պարտություն կկրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում