Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ազատության հրապարակում տեղի ունեցողը ինձ համար պարզ չէ, դրա համար հարթակ չեմ բարձրանում

«Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է «Ագուլիս» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար  ԵրվանդՄանարյանը:

 –Պարոն Մանարյան, լրացավ Ձեր 90-ամյակը: Եթե ամփոփենք, կա՞ ինչ-որ բան, որի համար ափսոսում եք:

 –Կարծում եմ՝ չկա: Պարզապես բաներ կան, որոնք վրիպել են ուշադրությունից: Միայն դրա համար կարող ես ափսոսալ, թե ինչու ժամանակին չես նկատել: Հիմա Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում հայտնվելը ինձ համար շատ մեծ անակնկալ է: Ես չէի կարծում, որ մեզանում այսպիսի բան կա: Ես այս թանգարանն առաջին անգամ տեսել եմ, երբ Պրոսպեկտի վրա էր, եթե չեմ սխալվում՝ ղեկավարում էր Թերզիբաշյանը: Փոքր մի սենյակ էր, իսկ հետո տեղափոխվեցին այստեղ: Բայց որ այն կարող էր այսպիսի տեսք ունենալ… Սա արդեն մի ամբողջ համալսարան է, մի մեծ ուսումնական հաստատություն, որտեղ կարծում եմ՝ իրենց աշակերտների ապագայով հետաքրքրված ուսուցիչները պետք է անպայման երեխաներին բերեն այստեղ՝ ծանոթանալու: Երեխաները պետք է իմանան, թե ինչի տեր են իրենք, ինչ ունեն: Դա լավ զգացողություն է, այնքան ամուր է պահում մարդու մեջքը, գիտի, թե թիկունքին ինչ ունի:

Կա՞ մի բան, որի համար շատ հպարտ եք:

Որ Հայաստանի քաղաքացի եմ… միակ բանը դա է:

Մեր զրուցակիցները մեզ հետ զրույցներում հաճախ նշում են, որ մեզանում պակասում է քաղաքացի մտավորականի տեսակը: Դուք Ձեր տեսակով քաղաքացի մտավորական եք, և կասկած չունեմ, որ եթե ուժ ու եռանդ ունենայիք, ոչ միայն ակտիվիստների կողքին կլինեիք, այլև նախաձեռնող:

Հիմա ավելի դյուրին է նախաձեռնող լինելը, որովհետև երբ հիմք կա, որի վրա կարող ես կանգնել՝ վստահ լինելով, որ այն չի փախչի, կարող ես նաև նախաձեռնող լինել: Իսկ այդ հիմքը հիմա կա:

Ի՞նչն է խանգարում այս ակտիվիստներին վերջնական հաջողության հասնել:

Գիտեք, մարդն այդքան արագ չի փոխվում, հիշողության մեջ հետքեր կան, որոնք խանգարում են մարդուն կայանալ որպես քաղաքացի: Բայց ես չեմ կասկածում, որ բոլորն էլ ցանկանում են կայանալ. դա դժվար բան է: Հին հուշերը ոտքերից կախված ծանրություններ են, որոնք ցած են քաշում, բայց ինքը պետք է վեր բարձրանա:

24 տարին դրա համար բավարար չէ՞ր:

24 տարիներից ոչ բոլոր տարիներն են այդպես շքեղ եղել: Այդ տարիների շարքում ձախորդ տարիներ կան, իսկ հիշողության մեջ ձախորդը մի քիչ վատ հետք է թողնում: Քաղաքացու կայանալու ընթացքը բարդ պրոցես է, և փառք Աստծո, որ մենք կարողանում ենք սայթաքելով, մեծ դժվարություններով, բայց առաջ գնալ:

Բայց մտավորականների մեջ չենք տեսնում քաղաքացի մտավորականի տեսակը: Քաղաքացին հաճախ սպասում է հենց նրանց խոսքին: Բացի այն, որ արվեստագետը, մտավորականը պետք է ստեղծագործի, նա պետք է ունենա նաև իր քաղաքացիական դիրքորոշումը:

Գուցե լավ չեք փնտրում, նրանք կան: Քաղաքացի մտավորականներ կան, պարզապես նրանց կողքին կանգնել ու օգնել է պետք: Մենք մենակ ենք թողել այդ մարդկանց, իսկ մենակությունը շատ ծանր բան է: Մենակ չպետք է լինեն, պետք է զգան, որ իրենք մեծ ուժ են, երբ միասին են: Այդ միասնականության զգացումը մեզ մոտ մի քիչ թերի է: Երևի թե ժամանակի ընթացքում դա էլ կշտկվի, կանցնի:

Դուք հայրենադարձ եք: 1945-ին ունեցանք հայրենադարձների մի շրջան, ովքեր չտեսնված մշակույթ ստեղծեցին: Հիմա ասում են, որ մենք կարող ենք դա նորից ունենալ, եթե ներգաղթ կազմակերպենք: Համաձա՞յն եք այս մտքի հետ:

 –Ոչ, համաձայն չեմ, որովհետև ներգաղթի կազմակերպումը պատմական մի ընթացք էր, որն իր ժամանակին տեղի ունեցավ: Մանավանդ դա տեղի ունեցավ այն դեպքում, երբ ամբողջատիրական հասարակարգ էր ստեղծված, և մենք նրա մի մասն էինք: Խորհրդային միությունն ուներ փակ դռներ, իր դռները պինդ փակել էր և ասում էր՝ ես իմ գործերը ինքս կանեմ: Եվ անում էր, քիչ բան չի արել, բայց այդ մենակության զգացողությունը նրանց շատ բանում խանգարեց:

Այսինքն՝ նրանք այստեղ մենա՞կ մնացին:

Ոչ, մենակ չմնացին, բայց շատ բաներով կտրված էին աշխարհում տեղի ունեցող գործընթացներից: Այդ պետությունը այդպես էր դրել իր գործերը: Բան չունենք ասելու, նրանք այդպես էին աշխատում: Իմիջիայլոց ասեմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ դռները բացվեցին, ես առաջին հայ մարդն եմ, ով ոտք է դրել այս հողի վրա: Ես նախանձախնդիր եմ եղել: Երիտասարդ էի, ընդամենը 21 տարեկան, և իմ ընկերների հետ՝11հոգի էինք, դեռ ներգաղթը չէր սկսվել, և մենք համառեցինք, որ ուզում ենք գնալ Հայաստան ու եկանք՝ որպես պարսկահպատակներ: Հետո այստեղ ենք հպատակություն փոխել:

Մյուս ընկերները մնացի՞ն Հայաստանում:

Բոլորը մնացին, բայց, ցավոք սրտի, նրանցից միայն ես եմ մնացել առայսօր: Նրանք բոլորը հեռացան կյանքից: Կային հիանալի անուններ՝ Աբիգ Ավագյանը, Համլետ Եգանյանը, Հրայր Մովսիսյանը: Նրանք բոլորը գիտության ասպարեզում ճանաչված դեմքեր են:

Հանուն հայրենիքի չարժե՞ գալ: Ինչպես Սերժ Ավետիքյանն էր մեզ հետ զրույցում ասում՝ պետք է հերոս լինել՝ այսօր գալու և Հայաստանում մնալու համար: Կիսո՞ւմ եք այս տեսակետը:

 – «Հանուն հայրենիքի»-ն լավ արտահայտություն է, գեղեցիկ խոսք է, բայց դա նշանակում է ամեն օրը ապրել, իսկ եթե այդ օրը դու դժվար ես ապրում, արդեն դառնությունը ճեղքեր է գտնում հոգիդ ներթափանցելու:Դրանից պետք է զգուշանալ: Կարծում եմ՝ հայրենադարձների մեծ մասը կարողացան այդ դառնությունը իրենցից վանել, բայց եղան այնպիսիք, ովքեր չդիմացան, եկան հայրենիք ու քիչ ժամանակ անց ետ գնացին, վերադարձան այն հասարակարգը, որտեղից եկել էին: Նրանք վատ հայեր չէին, նվիրված էին, բայց չէին կարողանում դիմադրել այստեղի դժվարություններին:

Անկախություն ձեռք բերեցինք և ամենաշատը հարված հասցրինք հենց անկախությանը՝ նկատի ունեմ ընտրակեղծիքներով, կոռուպցիայով, ընտրախախտումներով և այլն: Փաստորեն, մենք չկարողացանք անկախությունը պահպանել: Դուք ի՞նչ կարծիք ունեք այսօրվա ստեղծված իրավիճակի մասին: Կարծես անկախությունը ծանրացած բեռ լինի մարդկանց ուսերին: Համամի՞տ եք:

Մենք՝ հայերս, այդպիսին ենք. երեկոյան պառկում ենք քնելու, մեր մտքով ինչ-որ գեղեցիկ բան է անցնում, իսկ առավոտյան արթնանում ենք և ուզում ենք դա տեսնել: Բավական է, որ իմ մտքով անցել է, և դա պետք է կատարված տեսնեմ: Այդպես չի: Աստված մեզ այդ հնարավորությունը չի տալիս: Երբեմն շատ երկար ժամանակ է պահանջվում, որ մտքով անցածը կատարվի: Ես վստահաբար գիտեմ, որ այն լավը, ինչ որ ես տեսնում եմ, հորս մտքով անցել է, բայց հայրս չտեսավ: Սերունդներ են պետք, որպեսզի անցնեն այդ ծանր ճանապարհը: Այսօրվա երիտասարդությունը այդ ծանր ճանապարհն անցնում է: Այսօրվա երիտասարդությունը կմտնի այս թանգարանը և կտեսնի, թե ինչ ճանապարհ են անցել իրենք, որից ինքը անտեղյակ է: Եթե ես, որ լավ գիտեմ իմ երկիրը, մտնում ու զարմանում եմ, թե այս տեսակ բան կա, իսկ նա, որ, ասենք, ինչ-ինչ պատճառներով ծանոթ չէ, ապշելու է, թե ուր է ընկել և ինչ ժողովրդի զավակ է ինքը:

Այսինքն՝ անկախությունն է՞լ էր հանկարծակի օդից ընկած մի բան:

 –Անկախությունը միայն բառ է. որպեսզի այն դառնա զգացողություն, պետք է ապրել այդ անկախությունը: Իսկ անկախություն ապրելը նշանակում է շատ մեծ դժվարություններ հաղթահարել: Անհարմար չլինի ասելը, բայց պատահում է, որ տարրական բաների պահանջ ես զգում: Սոված քնելը շատ ծանր երևույթ է, բայց այս տարիների ընթացքում եղել է և այդպես: Այդ բոլորը հաղթահարել է պետք: Միայն այն գիտակցությունը, որ ես անկախ երկրի քաղաքացի եմ, բավարար չէ, որ դու քեզ բարձր վիճակում զգաս: Պետք է մագլցել, պետք է բարձրանալ, պետք է պայքարել դրա համար:

Տեսնում ենք, որ ամեն քայլափոխի այդ անկախությունը ոտնահարվում է: Անկախությունը չկարողացանք որպես օրհնություն ընդունել:

Մի շտապեք…Այսքան տարի հետո գալիս եմ ու նման հիանալի բանի ականատես լինում: Դե, թող այս ամենը կատարվեր 30 տարի առաջ, բա ինչո՞ւ չկատարվեց: Ժամանակ է պետք, որպեսզի հասունանա, որպեսզի այդ մտքերը ծնվեն, հասունանան, արմատակալեն:

 

Ամբողջական՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում