Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Մեկնարկեց «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդը». հայ և թուրք երիտասարդ ձեռներեցները նորարարական գաղափարներ կզարգացնեն

Այսօր տրվեց «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի կարևոր միջոցառումներից մեկի՝ «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» մեկնարկը, որն այնուհետև կշարունակվի նոյեմբերի 8-9-ը Գյումրիի Տեխնոպարկում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հանրային լրագրության ակումբ»-ի հիմնադիր-ղեկավար Սեդա Մուրադյանը տեղեկացրեց, որ «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդը» նորարար գաղափարների մրցույթ է: Ըստ նրա՝ առաջին անգամ Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաները ներկայացնող երիտասարդ ձեռներեցները հավաքվել են և մրցելու են իրենց նորարար գաղափարներով ոչ թե միմյանց դեմ, այլ փորձելով համատեղ խառը խմբեր կազմելով՝ աշխատել նույն գաղափարի զարգացման վրա՝ այդ գաղափարից ստեղծելով կայուն բիզնես գաղափար, ինչպես նաև այդ գաղափարի նախատիպը, այսինքն՝ մոբայլ հավելվածը կամ կայքը, այն, ինչ կառաջարկեն մասնակիցները:

Սեդա Մուրադյանը պատմեց նաև մրցույթի ձևաչափի մասին. մասնակիցները ներկայացնում են գաղափարներ, այնուհետև գաղափարները քվեարկվում են, ընտրվում են առավելագույն ձայներ հավաքած գաղափարները, և մրցույթի կողմից արտոնագրված համակարգողները կատարում են վերջնական ընտրությունը: «Ակնկալում ենք, որ մինչև 10 գաղափար կընտրվի այսօր քվեարկությամբ և համակարգողների ընտրությամբ, որոնց շուրջ կհամախմբվեն Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ ձեռներեցներն ու ՏՏ մասնագետները»,- ասաց նա՝ շարունակելով, որ գաղափարների շուրջ կձևավորվեն թիմեր, որոնք կշարունակեն աշխատել առաջարկված գաղափարների լրամշակման և նախատիպերի ստեղծման վրա նոյեմբերի 8-9-ը Գյումրիի Տեխնոպարկում։ Իսկ նոյեմբերի 9-ին թիմերը իրենց ստեղծած նախատիպերը կներկայացնեն հեղինակավոր միջազգային ժյուրիի դատին: Սեդա Մուրադյանը նաև տեղեկացրեց, որ նախագիծն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում, որը ԵՄ-ի կողմից աջակցություն ստացած ծրագիր է և մեկնարկել է այս տարվա հունվարից՝ 18 ամիս տևողությամբ:

«Մեզ բոլորիս միավորել են հենց հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերն ու ձգտումը, որ բոլորս ունենք: Մեր կազմակերպությունը միացել է այս ծրագրին՝ հասկանալով, որ մարդկային շփումներն, ուղիղ կապը և այն գործողությունները, որոնք կօգնեն, որպեսզի հարևանները միմյանց ավելի լավ ճանաչեն, կնպաստեն փոխճանաչմանն առաջին հերթին, որովհետև մենք թեև հարևաններ ենք, շատ երկար ժամանակ է, ինչ փակ սահմանների պայմաններում ենք ապրում»,- ասաց Սեդա Մուրադյանը՝ շարունակելով, որ ուղիղ շփումը կարևոր է հայ-թուրքական երկխոսության համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Օզիեյգին համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Էրհան Էրկուտը, անդրադառնալով միջոցառմանն, ասաց, որ սա ի սկզբանե այն սկսվեց որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մի մաս: «Այնուամենայնիվ, մենք կարող ենք տեսնել, որ շատ տարբեր սիներգիաներ, միավորումներ ձևավորվեցին բիզնես ոլորտներում երկու երկրների միջև, հետևաբար մենք կարծում ենք, որ ձեռներեցների փոխանակման արդյունքում մենք կարող ենք բավական հետաքրքիր արդյունքներ ունենալ: Սա է իմ ակնկալիքը»,- ասաց նա:

Տեղեկացնենք, որ միջազգային չափանիշներով իրականացվող «Սթարթափ ուիքենդը» մրցույթ է, որի ընթացքում ստեղծվում են նոր ծրագրեր և բիզնես նախաձեռնություններ: Այս միջոցառումը մասնակիցներին հնարավորություն է տալիս կիսվել միմյանց հետ բիզնես գաղափարներով: «Սթարթափ ուիքենդը» տեղի է ունենալու Հեքըթոն[ՅԱՆ] 2014-ին և ԱՄՆՄԶԳ աջակցությամբ իրականացվող ՏՀՏ ոլորտի ձեռներեցների դասընթացին զուգընթաց: Այս երեք միջոցառումները միավորվել են «Իննո ուիքենդ» (Inno Weekend) խորագրի ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում