Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Վրաստանում տեղի ունեցածը մասամբ Կրեմլի նախաձեռնությունն է. վրացի փորձագետ

Վրաստանում տեղի ունեցածը Կրեմլի նախաձեռնությունն է, բայց մասամբ. տարածաշրջանը պետք է զգուշանա ՌԴ միջամտության փորձից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս տեսակետներին ու Վրաստանի նոր իշխանությունների՝ Հայաստանի նկատմամբ ներկայիս քաղաքականությանն անդրադարձավ թբիլիսյան Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն՝ անդրադառնալով Վրաստանում սկսված քաղաքական ճգնաժամին:

Նա նշեց, որ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ուկրաինական զարգացումները մեծ ազդեցություն են ունենում Կովկասի և Վրաստանի վրա: Սակայն, նրա բնորոշմամբ, այն, ինչ այսօր ընթանում է Վրաստանում, սպասելի էր և սպասելի էր դեռևս 2 տարի առաջ, պարզապես եղան որոշակի գործընթացներ, որոնք նպաստեցին, որպեսզի պաշտոնանկությունները տեղի ունենային այս շրջանում:

«Վրաստանի արտաքին քաղաքական կուրսի համար պատասխանատու ողջ բլոկը հեռացել է կառավարությունից: Սա Վրաստանի իշխանությունների ներսում երկու հզոր՝ պրոռուսական և պրոարևմտյան ուժերի բախման պայքարի հետևանքն է: Ես չէի ասի, որ այս ամենը պրոռուսական ուժերի նախաձեռնությունն էր, ավելի հավանական է, որ սա պրոարևմտյան ուժերի նախաձեռնությունն էր, իսկ պրոռուսականները փորձեցին առաջ ընկնելով գործել:

Ի՞նչ տեղի կունենա՝ դժվար է կանխատեսել, քանի որ շատ կարևոր է հասկանալ՝ կմնա՞ արդյոք կոալիցիայի կազմում Հանրապետական կուսակցությունը: Եթե Հանրապետական կուսակցությունը հեռանա, ապա «Վրացական երազանքը» կկորցնի իր մեծամասնությունը խորհրդարանում: Տարբերակները շատ են, սկսյալ արտահերթ խորհրդարանական ընտրություններից մինչև այլ գործընթացներ»,- մեկնաբանեց Գելա Վասաձեն՝ շարունակելով պարզաբանել, թե ինչ գործոններ պատճառ դարձան նման զարգացումների համար:

Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի ակնհայտ թուլացումը պայմանավորված է ուկրաինական զարգացումներով: Վասաձեի խոսքով՝ Կրեմլը փորձում է Վրաստանի իշխանություն դուրս բերել անկեղծ պրոռուսական ուժերին, որովհետև ներկայիս իշպխանությունները նշում են, որ իրենք եվրաինտեգրացիայի կողմնակիցն են, կան ավելի ռադիկալ պրոռուսական ուժեր, ինչպես Նինո Բուրջանաձեն և ուրիշներ:

«Արդեն հեռացած գործիչները հասկացան, որ եթե շարունակեն այս իշխանության հետ կառավարության նույն կազմում աշխատել, ապա կզրկվեն քաղաքական ապագայից: Ուստի նրանք որոշեցին, որ ժամանակն է հեռանալ կոալիցիայից և հավակնել երկրում այլ իրավիճակի, իսկ այն, որ երկրի ապագան Եվրոպայում է, կասկած չի կարող լինել:

Ես այս զարգացումներում պրոռուսական ուժերի հաղթանակը բացառում եմ միայն այն պատճառով, որ բնակչությունը չի սատարի, իսկ ելքը կարող էր լինել դիկտատուրայի սահմանումը, այնինչ նման զարգացումը կտապալվի, քանի որ երկիրն ու ժողովուրդն այն չեն ընդունի»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ սա անկայունության հերթական ալիքն է տարածաշրջանի համար: Ըստ նրա՝ սա նոր հնարավորություն է Ռուսաստանի համար՝ միջամտելու տարածաշրջանում տիրող իրավիճակին:

«Սա Կրեմլի նախաձեռնությունն էր ինչ-որ իմաստով, բայց դեռևս 2009թ. ես ասում էի, որ մի օր պրոռուսական լոբբին կազատվի պրոարևմտյանից: Այնինչ հակառակը տեղի ունեցավ, իսկ պրոռուսական ուժերի ի հայտ գալու համար այս փուլն այնքան էլ հաջող չէ»,- ասաց Գելա Վասաձեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում