Նոյեմբերի 3-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը, 4-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:
Նոյեմբերի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-4-ին ամենուրեք կնվազի 5-7 աստիճանով, 6-ի ցերեկը 7-ին կբարձրանա 3-4-ով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը, Երևանում նոյեմբերի 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, հնարավոր է՝ թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն:
Նոյեմբերի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: