Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան

Արևմուտքը չհաջողեց Ալիև-Սարգսյան փարիզյան հանդիպումը, բացը կփորձի լրացնել Մոսկվան. ադրբեջանցի փորձագետ

Եթե Արևմուտքը չհաջողեց փարիզյան հանդիպումը, ապա դա կփորձի անել Ռուսաստանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Փարիզում կայացած Ալիև-Սարգսյան բանակցություններին:

Ահմեդօղլուն նշեց, որ նախագահների հանդիպումը կարելի է դիտարկել որպես մեկ քայլ ետ բանակցություններում, քանի որ այն դեպքում, երբ Արևմուտքը մեծ հույսեր էր կապում այս հանդիպման հետ, պարզ դարձավ, որ Արևմուտքի ազդեցությունը ԼՂ հակամարտության գոտում և Հարավային Կովկասում էլ ավելի է նվազել ՌԴ-ի հետ առճակատման արդյունքում: Նրա դիտարկումներով՝ սա նախագահական մակարդակով այն քիչ հանդիպումներից մեկն էր, որից հետո չեղավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություն: Ադրբեջանցի փորձագետը այս հանգամանքը բավականին բացասական է համարում:

«Այս հանդիպումից սպասումները մեծ էին, բայց արդյունքներն այնքան անսպասելի էին համանախագահների համար, որ նրանք չեն կարողացել պարզապես եզրափակիչ հայտարարություն կազմել: Սովորաբար նախագահների մակարդակով հանդիպումների գլխավոր արդյունքը ՄԽ համանախագահների հայտարարությունն է, իսկ դա չեղավ: Ուստի ես կարծում եմ, որ սա անհանգստացնող է:

Օլանդին պետք է շնորհակալ լինել այսպիսի բացառիկ ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար: Կարելի է ասել, որ նրան հաջողվեց լավ ձևաչափ կազմակերպել իր տեսակի մեջ առանձնահատուկ ՄԽ պատմության մեջ, որի արդյունքները գոհացուցիչ համարել չի կարելի: Մեծ համաձայնագրի շուրջ դեռ պետք է սկսել աշխատել: Հայաստանն իր կարծիքը չի հայտնել դրա վերաբերյալ, և մեզ ևս հայտնի չէ, թե ինչ ասել է գլոբալ համաձայնություն»,- մեկնաբանեց ադրբեջանցի փորձագետը՝ հավելելով, որ ողջ Արևմուտքը արդյունքի էր սպասում, բայց չհաջողվեց:

«Եթե աշխարհաքաղաքական բախման արդյունքում Արևմուտքը չի կարողանում հաջողել, Ռուսաստանը դա կփորձի անել»,- նկատեց նա:

Հիշեցնենք, որ օրերս Փարիզի Մարինյի պալատում անցկացվեցին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ վարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվեցին նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպման ժամանակ:

Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում