Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը քննադատության է ենթարկել շինարարական բրիգադի ղեկավարներին, որոնք չեն կատարել իր պահանջները երկրի մայրաքաղաքի «Սունան» միջազգային օդանավակայանում նոր տերմինալի կառուցման գործում:
Ինչպես հայտնում է TASS-ը, Պաշտպանության կոմիտեի առաջին նախագահը, այցելելով շինհրապարակ, ուշադրություն է դարձրել պլանից շեղումներին և հրամայել փոփոխություններ կատարել շինության ներքին հարդարանքում ու «ստեղծել ամեն անհրաժեշտը՝ ուղևորների հարմարավետության համար»:
Կիմ Չեն Ինի խոսքով՝ նոր օդանավակայանը կդառնա «Փխենյանի դարպասները»: