Daily Express-ը հայտնում է, որ Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է հետաքրքրված լինել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրայի ծառայություններով:
Տեղեկությունների համաձայն` լոնդոնցիների ղեկավարներն արդեն բանակցություն են վարել ֆուտբոլիստի գործակալի հետ` առաջարկելով 7 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ի հետ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Խեդիրան չի պատրաստվում նոր պայմանագիր ստորագրել իսպանական գրանդի հետ: