Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն չի ընդգրկվել թիմի հայտացուցակում` Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Սելտա»-ի դեմ խաղին մասնակցելու համար:
Պիկեի անունը հայտացուցակում չընդգրկելու պատճառները դեռևս հայտնի չեն: Սակայն իսպանական լրատվամիջոցները Լուիս Էնրիկեի այդ որոշումը կապում են 27-ամյա ֆուտբոլիստի` թիմից հնարավոր հեռանալու հետ:
Նշենք, որ վերջերս տարածված տեղեկությունների համաձայն` Պիկեի ծառայություններով են հետաքրքրված «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Չելսի»-ն: Ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը 8 հանդիպում է անցկացրել «Բարսելոնա»-ի կազմում, 1 գոլ խփել և գոլային 1 փոխանցում կատարել: