Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր:
12 այլ մասնակիցների հետ Ռոբերտ Հովհաննիսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այդ մասին հայտնում է armchess. am-ը:
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը միայն կես միավոր է ետ մնում առաջատարներից: