Ռուսաստանը փորձարկել է բալիստիկ հրթիռ, որը, ինչպես հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, Կամչատկայում խոցել է պայմանական թիրախը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Նոյեմբերի 1-ին, ժամը 9.20-ին, Պլեսեցկ օդակայանից արձակվել է միջմայրցամաքային բալիստիկ «Տոպոլ-Մ» հրթիռը»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
«Տոպոլ-Մ» հրթիռները (SS-27 Sickle՝ ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման) Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի հիմնական սպառազինությունն են:
11 հազար կմ հեռահար թռիչքով եռաստիճան պինդվառելիքային հրթիռն ունի 1 ջերմամիջուկային ռազմական բլոկ՝ 550 կիլոտոննա հզորությամբ, և աչքի է ընկնում մեկնարկի նախապատրաստման կարճ ժամանակահատվածով: