Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

ԵՏՄ-ից դուրս ինչ արեցին, որ ինչ-որ բան անեն ԵՏՄ-ի շրջանակում

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է ԵՏՄ շրջանակում շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ: Այս հայտարարությունը Հայաստանի իշխանություններն անում են սեպտեմբերի 3-ից ի վեր, երբ կտրուկ և խայտառակ շրջադարձ տեղի ունեցավ Եվրամիության հետ Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագրից, և հայտարարվեց Եվրասիական միությանն անդամակցելու մտադրության մասին: Այսօր արդեն Հայաստանը ստորագրել է այդ անդամակցության պայմանագիրը և հետևաբար հունվարի 1-ից կլինի ԵՏՄ անդամ, ինչը նշանակում է մի շարք սահմանափակումներ երրորդ երկրների, այլ սուբյեկտների հետ հարաբերություններում:

Նման պայմաններում ինչ է նշանակում Եվրամիության հետ հարաբերությունների շարունակություն: Սա ոչ այլ ինչ է, քան ընդամենը Եվրամիությունից ֆինանսական միջոցների ակնկալում, որովհետև ոչ մի այլ բան Հայաստանին պետք չէ, և Եվրասիական միությունն էլ թույլ չի տա: Երեկ հայտնի է դարձել, որ Եվրամիությունը 2015 թվականի բյուջեի համար 34 միլիոն եվրո դրամաշնորհ է հատկացնելու Հայաստանին, որն ուղղվելու է սահմանային անցակետերի, համայնքային ճանապարհների և այլ ենթակառուցվածքների բարելավմանը: Ահա սա է Հայաստանի իշխանություններին պետք Եվրամիությունից, և սա է պետք նաև Եվրասիական միության իշխանություններին, այսինքն՝ Ռուսաստանին, որովհետև նրանք պարզապես կապանքներ դնելով Հայաստանի զարգացման հեռանկարների վրա՝ ոչ միայն դեմ չեն լինի, այլև նույնիսկ շահագրգռված կլինեն ԵՏՄ-ի շրջանակում Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության շարունակությամբ, որպեսզի ինչքան հնարավոր է՝ Հայաստանն էժան նստի ԵՏՄ-ի վրա և գումարներ ստանա Եվրամիությունից:

Սա է ողջ պատմությունը, որ ԵՏՄ շրջանակում սպասում է Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունների շարունակության առումով: Սա է, որ պետք է Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններին Եվրամիությունից: Սակայն սա չէ, որ պետք է Հայաստանին: Հայաստանը Եվրամիությունից ֆինանսական օժանդակության կարիք ունի իհարկե, սակայն մի նպատակով՝ որպեսզի այդ օժանդակությունը Հայաստանում ինստիտուցիոնալ, համակարգային փոփոխություններ բերի և նպաստի նոր որակի հասարակության, նոր որակի մարդկային մտածողության ձևավորմանը, նպաստի քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանն ու ամրացմանը: Սակայն այս առումով ԵՏՄ շրջանակում հայտնված Հայաստանին չի կարող որևէ առարկայական հեռանկար շողալ, ինչի վկայությունը Հայաստանի ԵՏՄ շրջանակից դուրս գտնվելու ժամանակահատվածում կատարած քայլերն են: Վերջիվերջո, Հայաստանը ԵՏՄ շրջանակից դուրս էր, որ սեպտեմբերի 3 արեց: Նաև դրանից հետո մեկ տարի Հայաստանն այդ շրջանակից դուրս էր, սակայն մեկ տարվա ընթացքում ի զորու չեղավ այդպես էլ որևէ ինքնուրույն առաջարկ և նախաձեռնություն ներկայացնել Եվրամիության ուղղությամբ: Եվ եթե ԵՏՄ շրջանակից դե յուրե դուրս գտնվելով՝ Հայաստանը նման կաշկանդվածություն ուներ ԵՄ հետ հարաբերությունների մասով և նման խայտառակ որոշումներ էր ստիպված կայացնել, ապա կարելի է պատկերացնել, թե Հայաստանն ինչպիսի վարք կունենա ԵՏՄ-ի շրջանակում դե յուրե հայտնվելուց հետո: Ասել է թե՝ Հայաստանի իշխանությունների հայտարարություններն ընդամենը այդ շրջանակում մանր խորամանկություն են, որի նպատակը Եվրամիությունից թեկուզ փոքր խմբաքանակներով ֆինանսական հոսքեր կորզելն է: Իսկ թե ինչ ճակատագրի են արժանանում այդ հոսքերը, բոլորի աչքի առաջ է՝ ինստիտուցիոնալ, համակարգային, արժեհամակարգային արդյունքների բացակայությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում