Անգլիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ բավարարված է «կարմիր սատանաներ»-ի ներկայիս կազմով:
«Չեմ նախանձում «Մանչեսթեր Սիթի»-ին: Ես հպարտանում եմ իմ թիմի ֆուտբոլիստներով, դա է ամենակարևորը: Երբ մենք թիմային խաղ ենք ցուցադրում, հաղթելու հնարավորություն ենք ունենում:
Մենք հաղթանակ ենք ակնկալում, քանի որ այն ոչ միայն թույլ կտա անհրաժեշտ միավորներ վաստակել, այլ նաև վստահություն կներշնչի մեզ»,- Daily Mail-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը: