Հունաստանի Կատերինի քաղաքում շարունակվում է աշխարհի վետերանների առաջնությունը:
Յոթ տուրից հետո գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն իր ակտիվում է գրանցել 4,5 միավոր:
Աղյուսակը 5,5 միավորով գլխավորում են գրոսմայստերներ Զուրաբ Ստուրուան (Վրաստան) և Ջոն Նանը (Անգլիա): Այդ մասին հայտնում է armchess. am-ը: