Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ մտադիր է մինչև 70 տարեկանը բարձրակարգ աշխատանք կատարել:
«Ցանկանում եմ ևս 15-20 տարի բարձրակարգ աշխատանք կատարել: Հասնելով բարձր մակարդակի, ցանկանում ես պահպանել այն: Ես կշարունակեմ աշխատել, եթե բարձրակարգ ակումբներ մարզելու իրավունք ստանամ: Կաշխատեմ անգամ այն դեպքում, եթե ոչինչ չստացվի և ես ավելի թույլ թիմ մարզեմ:
Միակ պայամանն այն է, որ ես պետք է պատրաստ լինեմ հոգեպես և ֆիզիկապես: Իսկ իմ գնահատակններով, դրա համար դեռ 15-20 տարի ունեմ»,- 51-ամյա Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը: