Շատ ցավալի է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավորված: Ինչպես հայտնում է APA-ի վրացական բյուրոն՝ այս մասին Վրաստանում ադրբեջանալեզու լրագրողների հետ հանդիպմանը ասել է հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին:
Վերջինս հիշեցրել է, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱԿՀ Մինսկի խումբը:
«Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների փարիզյան հանդիպումը մեզ ոգևորում է նրանով, որ այդ խնդրի լուծման հարցում կլինի դրական տեղաշարժ: Դա լավ նշան է: Հավատում ենք, որ այդ ուղղությամբ անցկացվող հանդիպումները, դրանց դինամիկ զարգացումները կտան դրական արդյունքներ»,- ասել է Պաատա Զաքարեիշվիլին: