Google ընկերությունը պատրաստում է «խոշորագույն նորացում»՝ «Google Play Գրքեր» Android-հավելվածը: Ծրագիրն իր ներկայիս տեսքով հարմար է գեղարվեստական գրականություն կարդալու համար, սակայն դասագրքերի, գիտական պարբերականների ու այլ հրապարակախոսական նյութերի ընթերցման համար այն այնքան էլ հարմար չէ:
Ինչպես գրում է The Verge-ն, «Google Play Գրքերի» նոր տարբերակում կհայտնվի ռեժիմ, որը կհեշտացնի էջերը թերթելը:
Ընթերցելիս դիսփլեյի կենտրոնում սեղմելով՝ ծրագիրը մի փոքր կհեռացնի գիրքը, ինչը թույլ կտա արագորեն անցնել մի էջից մյուսը:
Նոր «Google Play Գրքերը» Android-ի համար հասանելի կլինեն մոտ օրերս: