Նավթի գներն առևտրի համաշխարհային բորսաներում նորից ընկել են՝ հայտնում է TASS-ը:
Լոնդոնի ICE բորսայում Brent-ի ֆյուչերսային գործարքների դեկտեմբերյան պայմանագրերի գինը նվազել է 1.1 դոլարով՝ 85.14 դոլար 1 բարելի դիմաց:
Նյու Յորքի առևտրային բորսայում WTI նավթի գինն ուրբաթ օրն ընկել է 0.58 դոլարով (0.71%): Այս նավթի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային գործարքները առևտրի վերջում կնքվել են 1 բարելի դիմաց 80.54 դոլար գնով:
Որպես այդպիսի դինամիկայի պատճառ փորձագետները նշում են Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամ երկրներում և ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների ավելացումը, Պարսից ծոցի երկրների միջև գնային մրցակցությունը և Չինաստանի ու Եվրոպայի տնտեսությունների զարգացման դանդաղեցման պատճառով նավթի պահանջարկի աճի տեմպերի նվազումը: