ՄԱԿ-ը կվերանայի իր խաղաղապահ գործունեությունը՝ հայտնում է TASS-ը: Այդ նպատակի համար ստեղծվել է անկախ միջազգային հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն 14 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ներկայացուցիչներ:
Հանձնաժողովը հաշվի կառնի հակամարտությունների փոփոխվող բնույթը, կքննարկի գործողությունների ծրագրման, կառավարման, գործընկերային փոխհարաբերությունների, մարդու իրավունքների պահպանման և քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցեր:
«Մնք պետք է գնահատենք փոփոխվող սպասելիքներն ու մտածենք, թե մեր կազմակերպությունն ինչպես կարող է ավելի արդյունավետ նպաստել խաղաղությանը, օգնենք հակամարտության մեջ հայտնված երկրներին և համոզվենք, որ մեր խաղաղապահ գործողությունները և հատուկ քաղաքական առաքելությունները բավական ուժեղ և արդյունավետ են»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: