Սան Դիեգոյի դատարանը «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության նկատմամբ վճիռ է կայացրել՝ վճարել 13 մլն դոլար Խոսե Լոպես անունով տղամարդուն, որը երեխա ժամանակ սեռական ոտնձգության է ենթարկվել այդ աղանդի հետևորդի կողմից:
Դատարանը վճռել է, որ կազմակերպության ղեկավարությունը երկար ժամանակ թաքցրել է տեղի միությունների ազդեցիկ անդամների անպարկեշտ գործողությունները՝ այդպիսով երեխաներին վտանգի ենթարկելով: Այս մասին հայտնում է russian.rt.com-ը:
Հաղորդվում է, որ Լոպեսի խոսքով՝ տեղի խմբի անդամներից մեկն իրեն ոտնձգության է ենթարկել 1986թ., երբ ինքը 7 տարեկան էր: Խոսքը կազմակերպության ազդեցիկ անդամ Գոնալո Կամպոսի մասին է: Կամպոսի դեմ նման մեղադրանքներով հանդես են եկել ևս 6 տղամարդ և 1 կին: