ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Ֆրեզնոյում բացվել է առաջին պատվավոր հյուպատոսի գրասենյակը: Պատվավոր հյուպատոս է նշանակվել համայնքային գործիչ Պերճ Աբգարյանը:
Նշենք, որ Ֆրեզնոյում ապրում է մոտ 50 հազար հայ, և տեղի համայնքը ԱՄՆ Արևմտյան ափում համարվում է մեծությամբ երկրորդը Լոս Անջելեսից հետո: Ֆրեզնոյի առաջին պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացմանը մասնակցել են ԱՄՆ դաշնային և նահանգային պաշտոնյաներ:
Ի դեպ, Ֆրեզնոն Կալիֆորնիայի առաջին քաղաքն է, որը ճանաչել է ԼՂՀ անկախությունը: