«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները դարպասապահ Դավիդ Դե Խեային թիմի հոկտեմբեր ամսվա լավագույն խաղացող են ճանաչել:
23-ամյա իսպանացին վաստակել է ձայների 70%-ը` շրջանցելով կիսապաշտպաններ Մարուան Ֆելաինիին և Անխել Դի Մարիային: Այդ մասին է հայտնում «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը:
Հոկտեմբերին թիմը երեք հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում` բաց թողնելով ընդամենը 4 գոլ: